Անշարժ գույք
Վաճառք
Կարեն Կարլենի Պապիկյանին և երրորդ անձի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և«Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 04.03.2026 թվականի թիվ ՍնԴ/0388/04/26 վճռով սնանկ ճանաչված Կարեն Կարլենի Պապիկյանի սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Կարեն Կարլենի Պապիկյանին պատկանող, ինչպես նաև համասեփականատեր Մարինե Կարապետյանին պատկանող, Կարեն Կարլենի Պապիկյանի գույքակազմում ներառված «Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճուղի 90/1 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտի (անշարժ գույքի համառոտ նկարագիր և ընդհանուր տվյալներ. սպասարկման օբյեկտն իրենից ներկայացնում է 0.01195 հա մակերեսով բնակավայրերի նշանակության և հասարակական կառուցապատման հողամաս, որը ամբողջությամբ ծանրաբեռնված է 307.24քմ ընդհանուր մակերեսով երկու հարկանի շինությամբ, որը կառուցվել է 2024 թվականին, հիմնական պատերը՝ պեմզաբլոկ, արտաքին հարդարումը՝ ճակատային մասը երեսպատված տուֆե սալիկներով /միջին/, իսկ մնացած կողմերը առանց հարդարման են, ներքին հարդարումը՝ նկուղային հարկը՝ առանց հարդարման, 1-ին հարկը գաջած՝ ներկանյութը՝ լատեքս /միջին/, 2-րդ հարկի պատերը գաջած՝ առանց ներկանյութ, ըստ տեխնիկական վիճակի կամ ֆիզիկական բնութագրիչների գնահատման 7 հիմնական կատեգորեաներից (0-7), դասակարգվել է «3 միջինից ցածր» կատեգորիայի, որտեղ 7-ը լավագույնն է, իսկ 0-ն՝ վատագույնը), աճուրդ-վաճառքը, բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով: Լոտ 1՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճուղի 90/1 հասցեում գտնվող 307.24քմ մակերեսով սպասարկման օբյեկտ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 04112024-06-0075): Մեկնարկային գինը կազմում է՝ 53.500.000 (հիսուներեք միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները։ Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510074650250100 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս.Ասլանյանին /ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380/:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։