Недвижимость
Продажа
Թիվ 14636706 կատարողական վարույթով աճուրդի ներկայացվող լոտի ավելի բարձր ﬔկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06 մարտի 2026 թ. տրված թիվ ԳԴ/1025/02/25 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքում 06.03.2026թ. հարուցվել է թիվ 14636706 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով Արտակ Ներսիկի Ճռիկյանից պետք է բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով ,իսկ նշված վարույթով առկա է պարբերական վճարումների պարտք ։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 06 մարտի 2026 թ. տրված թիվ ԳԴ/1025/02/25 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքում 06.03.2026թ. հարուցվել է թիվ 14636706 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով Արտակ Ներսիկի Ճռիկյանից պետք է բռնագանձել ալիմենտ կայուն դրամական գումարով ,իսկ նշված վարույթով առկա է պարբերական վճարումների պարտք ։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Արտակ Ներսիկի Ճռիկյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում գտնվող թվով 2 միավոր անշարժ գույքերը /վկայական՝1149082,կադաստրային ծածկագիր՝05-066-0213-0173,կադաստրային արժեքը՝ 665․280ՀՀ դրամ ,վկայական՝1652116,կադաստրային ծածկագիր՝05-066-0213-0196,կադաստրային արժեքը՝ 205․920 ՀՀ դրամ/, որոնք ենթակա են հարկադիր իրացման։ Սույն կատարողական վարույթի շրջանակներում նշանակվել է ընդհանուր գույքում պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը կամ անհնարինությունը պարզելու համար փորձաքննություն նշանակելու մասին փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ին : 11․09․2026 թվականին Ծառայություն մուտք է եղել «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի թիվ 708-Վ/ՀԿ-026 փորձագիտական եզրակացությունը համաձայն որի նշված անշարժ գույքերում պարտապանի բաժինը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել։ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (․․․) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝(որը կազմում է 20,000ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության թիվ 900018010554 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության և վարույթի մասնակիցներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության 900018010554 դեպոզիտ հաշվին։ Նշված ժամկետում միջնորդության բացակայության պարագայում պարտապան Արտակ Ներսիկի Ճռիկյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում գտնվող թիվ 1149082 վկայկանով անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի 665․280 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 532,224 ՀՀ դրամ,իսկ 1652116 վկայկանով անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի 205․920 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 164,736 ՀՀ դրամ։ Նույն օրենքի 52-րդ հոդվածի համաձայն՝ (...) Կատարողական վարույթի մասնակիցը և այլ անձինք պարտավոր են վարույթում ներկայացվող իրենց միջնորդությանը և բողոքին կցել տվյալ միջնորդության, բողոքի և դրանց կից փաստաթղթերի պատճենները կատարողական վարույթի մյուս մասնակիցներին ուղարկելու, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ այդ փաստաթղթերը նրանց կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցներ կամ ներկայացնել այդ պարտականությունը կատարելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ այն միջնորդությունների, որոնցով կատարողական վարույթի մասնակիցն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում կատարողական վարույթի մյուս մասնակիցների իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի և վարույթի ընթացքի վրա:
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.