Недвижимость
Продажа
Թիվ 12171377 կատարողական վարույթով կողմերի ծանուցում
ՍՈՍԻՆ ՄԱՆԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ԹԱԼԻՆ ԵՂՆԻԿ 9 Փ. 21 Հայտնում եմ Ձեզ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)Արագածոտնի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Թ․ Բաղդասարյանի կողմից թիվ 12171377 կատարողական վարույթով նշանակված փորձաքննության արդյունքում պարտապան Սոսին Բագրատի Մանասյանին պատկանող Արագածոտնի մարզ, գ․ Եղնիկ, 9-րդ փողոց, 21 բնակելի տուն հասցեում գտնվող թիվ 1379389 կադաստրային վկայականի համարով անշարժ գույքի շուկայական արժեքը կազմել է 13 940 000 ՀՀ դրամ, ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված գույքի /լոտի/ մեկնարկային գինը կկազմի 10 455 000 ՀՀ դրամ: Տեղեկացնում ենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն ծանուցումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Ծառայություն ներկայացնելու գրավոր առաջարկություն լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ: Նույն հոդվածի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին (թիվ 900018010554): Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից: Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.