Недвижимость
Продажа
Նուրիկ Ալբերտի Վարտանովային պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
Սնանկության գործի համար՝ ՍնԴ/0790/04/25 Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝ - 23.10․2026 թվականին՝ ժամը 11։00-ին, ՀՀ, ք․ Երևան, Ն․ Ադոնցի 6/1,303, Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով, Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան Նուրիկ Ալբերտի Վարտանովայի սնանության գործով կառավարիչ՝ Մակար եղիազարյան, Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը. Լոտ 1 – Պարտապան՝ Նուրիկ Ալբերտի Վարտանովային և Արմեն Սամվելի Խաչիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և պարտապանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ օգտին գրավադրված՝ ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, 2րդ Այգեգործական տարածք, 15-րդ թաղամաս, 15-րդ հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքը (սեփականության իրավունքի վկայական՝ 0302024-07-0032, կադաստրային ծածկագիրը՝ 07-054-0137-0041, հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը (հողատեսք) բնակելի կառուցապատման, հողամասի մակերեսը՝ 0,05 հա, առկա է ինքնակամ կառուցված բնակելի տուն, որի մակերեսը կազմում է 400,3 քմ և ինքնակամ կառուցված պարիսպ, որի մակերեսը կազմում է 6,5 քմ, բնակելի տունը կիսակառույց է, ներքին հարդարանք չունի, արտաքինից երկկողմանի երեսապատված է տրավերտինե սալիկներով, տեղադրված են պատուհանները՝ մետաղապլաստե, մուտքի դուռը մետաղական է, ապահովված է էլեկտրական հոսանքով)։ Մեկնարկային գին՝ 49,886,845 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք իրավունք ունեն սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 15-ը, ժամը 18:00-ն, Կանոնակարգով սահմանված կարգով մասնակցության հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով։ Մասնակցության հայտում, Կանոնակարգով տեղեկություններից բացի, պարտադիր պետք է նշվի հայտատուի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Աճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հայտատուին հասցեագրվող ծանուցումներն իրականացվում են մասնակցության հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված թիվ 2480104094360004 հատուկ հաշվին և դրանց վճարումը հաստատող փաստաթղթերը պետք է աճուրդի մասնակցության հայտ(եր)ին կից ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2) սահմանված ժամկետում, աճուրդի մասնակցի վկայական ստանալու համար։ Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն, և հայտատուին ուղղված՝ աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով աճուրդի մասնակցության վճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդում հաղթող համարվող անձի հետ առուվաճառքի պայմանագրի կնքման, դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գույքը գնորդին փոխանցելու և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ ծախսերը ենթակա են կատարման աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։ Աճուրդի անցկացման, լոտի ծանոթացման և ուսումնասիրության համար դիմել սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանին (հեռ.` 060 500 250, էլ. փոստ՝ makar@bankruptcy.am)՝ աշխատանքային օրերին՝ 11։00-16։00-ն ընկած ժամանակահատվածում։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.