Անշարժ գույք
Վաճառք
Անուշավան Միսաքի Սահակյանի թիվ ՍնԴ/0546/04/19 սնանկության գործով գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին
01.10.2026թ.-ին ժամը 14:00-ին ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում նշանակված Անուշավան Միսաքի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը՝ 1 լոտով չի կայացել հայտ չլինելու պատճառով։ 23.10.2026թ.-ին ժամը 14:00-ին ք. Երևան, Փ․ Բուզանդի 7 տարածք 3 հասցեում տեղի կունենա Անուշավան Միսաքի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառք կրկնաճուրդ, բաց դասական եղանակով՝ 1 լոտով. ԼՈՏ 1. Անուշավան Միսաքի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, Կոմիտասի փողոց 2-րդ նրբանցք 34 հասցեում գտնվող թիվ 638134 սեփականության վկայականով անշարժ գույք։ Բնակելի տան հողամասը ըստ ներկայացված վկայականի կրում է 02-016-0001-0023 կադաստրային ծածկագիրը, զբաղեցնում է 2000 քմ մակերես։ Նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Հողամասը սահմանազատված է ցանկապատով, ըստ վկայականի ծանրաբեռնված է 4 շինությամբ՝ բնակելի տուն 139.98 քմ մակերեսով, օժանդակ շինություն՝ 65 քմ մակերեսով, սարայ՝ 37.8 քմ մակերեսով և օժանդակ շինություն՝ 60 քմ մակերեսով։ Բնակելի տունը 2 հարկանի քարե շինություն է, կառուցված 1980-ական թվականներին, տանիքը քառալանջ է, պատված ազբոշիֆերով, գտնվում է միջին վիճակում, երկրորդ հարկի մուտքը առանձին է արտաքին աստիճաններով։ Առաջին հարկի մուտքի դուռը մետաղական է, ներքին դռները՝ փայտանյութ, առաջին հարկի պատուհանները՝ մետաղոպլաստ, երկրորդ հարկի մուտքի դուռը՝ մետաղոպլաստ, պատուհանները՝ մետաղոպլաստ, երկրորդ հարկի ներքին դռները բացակայում են։ Բնակելի տան ներքին հարդարումը ընդհանուր առմամբ գտնվում էր միջինից վատ վիճակում։ Առաջին հարկի հատակը կերամիկական սալիկներ և փայտանյութ, պատերը՝ ներկանյութ, երկրորդ հարկի ներքին հարդարումը գտնվում է զրոյական վիճակում։ Օժանդակ շինություն՝ 65 քմ – 1 հարկանի պանելային կոնստրուկցիաներով շինություն է, տանիքը՝ միալանջ, պատված ազբոշիֆերով, գտնվում է միջին վիճակում, ծառայում է որպես ավտոտնակ։ Սարայ՝ 37.8 քմ մակերեսով – 1 հարկանի կիսակառույց շինություն է, պատերը երկաթբետոնե կոնստրուկցիաներից, միջհարկային ծածկը և տանիքը բացակայում են։ Օժանդակ շինություն՝ 60 քմ – 1 հարկանի պանելային կոնստրուկցիաներով շինություն է, տանիքը՝ միալանջ, պատված ազբոշիֆերով, գտնվում է միջին վիճակում, ծառայում է որպես ավտոտնակ։ Մեկնարկային գինը կազմում է՝ 10 440 000 (տասը միլիոն չորս հարյուր քառասուն հազարպ) ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները, ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կցվում է ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Հայտին կցվում են նաև նախավճարի, աճուրդի մասնակցության վճարի վճարումը հաստատող անդորրագրերը: Նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը, իսկ աճուրդի մասնակցության վճարը՝ տվյալ լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Նախավճարը, աճուրդի մասնակցության վճարը և մուտքի վճարը վճարվում է պարտապան Անուշավան Միսաքի Սահակյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված 16048152137760 սնանկության հատուկ հաշվին։ Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանված է ՀՀ ԱՆ 16.03.2020 N 116-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ, որին և մնացած այլ անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/hy/acts/208684 Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Աճուրդի ընթացքը տեսանկարահանվելու կամ տեսագրվելու է սնանկության գործով կառավարչի կողմից։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարող է ուսումնասիրվել ցանկացած աշխատանքային օր 09:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով սնանկության գործով կառավարչի հետ: Լոտը ուսումնասիրելու և աճուրդի մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանին՝ հեռ. 093607673։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։