Real estate
Sale
<<Ջրալույս>> ՍՊԸ-ի գույքը աճուրդով վաճառելու մասին
22.09․2026թ. ժամը 16:00- նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով:22.10.2026թ. ժամը 16։00-ին ք.Երևան , Արշակունյաց պողոտա 5,109 սենյակ հասցեի շենքում կանցկացվի ի օգուտ <<Ջրալույս>> ՍՊԸ-ի , <<Անիվ>> հիմնադրամում գրավադրված գույքի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով 1 լոտով: Լոտ 1.<<Անիվ>> հիմնադրամում` <<Ջրալույս>> ՍՊԸ-ի պարտավորությունների համար գրավադրված` Արշալույս Մնացականի Համբարյանին համասեփականության իրավունքով պատկանող` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ջրառատում գտնվող անշարժ գույքը /բնակելի տուն /վկ.398930, տրված՝ 16.09.2002թ.,/, ընդհանուր մակերեսը՝ 198.42 քմ., գոմ-հացատուն` 233 քմ., 0.36 հա և 0.308 հա. տնամերձ հողամասեր,/ անշարժ գույքերը ունի մասնակի և ամբողջական վերանորոգման կարիք/: Լոտի մեկնարկային գինը կազմում է 700.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի սնանկության 15100441438014 հ/հ-ին<<Արարատ բանկ>> ՓԲԸ, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել վերընշված դատարանի հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Ցանկացողները ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ կարող են սնանկության գործով կառավարիչ Կ. Ախոյանից` /ք.Երևան,Օհանովի 11/6 ,հեռ. 09310-95-15,05535-35-35):
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.