Недвижимость
Продажа
Թիվ 08037599 կատարողական վարույթով գնային առաջարկ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24 օգոստոսի 2021 թ. տրված թիվ ԵԴ/11729/17/21 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 25.08.2021թ. հարուցվել է թիվ 08037599 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով Հակոբ Ռաֆիկի Մուրադյան-ից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 525044 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, Տանձուտ, վկգ? 0316764, կգծգ? 04-092-0061-0001 անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Նշված անշարժ գույքում պարտապանի բաժինը ըստ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրաված եզրակացության բնեղենով առանձնացնելը համարվում է 1/5 բաժնեմասի մակերեսով : Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 28.210 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 2․877․000 ՀՀ դրամի 1/5 բաժնեմասի ՝ 575,400 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 460,320 ՀՀ դրամ։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.