Անշարժ գույք
Վաճառք
Թիվ 14509044 կատարողական վարույթով գնային առաջարկ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 26 հունվարի 2026 թ. տրված թիվ ՇԴ/0153/01/22 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 29.01.2026թ. հարուցվել է թիվ 14509044 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով Արման Հովհաննեսի Սարգսյանից հօգուտ տուժող Լուսինե Ավետիքի Ղազարյանի բռնագանձել 6.444.818 ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված և չհատուցված վնասի փոխհատուցում:: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է ՀՀ, Արմավիրի մարզ, Երասխահուն Մեծ Ակադեմիյան թաղամաս 8-րդ փողոց 25 շենք, 10 բնակարան, անշարժ գույքի, որը ենթակա է հարկադիր իրացման։ Նշված անշարժ գույքում պարտապանի բաժինը ըստ բնեղենով առանձնացնելը համարվում է անհնար: Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 28.210 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 2․724․280 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 2,179,424ՀՀ դրամ։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։