Անշարժ գույք Վաճառք

Հայկուշ Գրիգորի Միրզոյանի պարտավորության դիմաց 3-րդ անձին պատկանող անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

2026 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ0227/04/26 սնանկ ճանաչված Հայկուշ Գրիգորի Միրզոյանի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ0227/04/26 սնանկ ճանաչված Հայկուշ Գրիգորի Միրզոյանի պարտավորության դիմաց 3-րդ անձ գրավատու Նարեկ Սենիկի Հովսեփյանին /պարտապանի ամուսնուն/ պատկանող և «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի առաջին աճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 25.09.2026թ. որոշման՝ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի է ներկայացվում Հայկուշ Գրիգորի Միրզոյանի պարտավորության դիմաց 3-րդ անձ գրավատու Նարեկ Սենիկի Հովսեփյանին պատկանող և «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ԲԲԸ-ի գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը համաձայն «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությանը հետևյալ գույքը՝ ԼՈՏ 1 - ՀՀ,Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ Մաշտոցի փող 26 հասցեում գտնվող անշարժ գույք / վկայական 16022021-10-0007, կադ. ծածկագիր 10-002-0029-0033-001, ճաշարան, մակերեսը ՝ 123.63 ք մ/ որի գնահատված շուկայական արժեքն կազմում է ՝ 31.200.000 (երեսունմեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ: Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, վտարման, գույքը գնորդին փոխանցելու, պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ - Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն - իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։ - աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի գործող թիվ 11807069443500 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ - Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ովքեր աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի չափով։ Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդին ներկա գտնվելու նպատակով հայտ ներկայացնելու համար սահմանված ժամկետում սնանկության կառավարչին ուղարկում են ծանուցում աճուրդին ներկա գտնվելու մտադրության մասին` նշելով ներկա գտնվելու ցանկություն ունեցող անձի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, կոնտակտային տվյալները: Ծանուցմանը կցվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մուտքի վճարի վճարումը սույն հայտարարությունում նշված սնանկության հատուկ հաշվին կատարված լինելու փաստը հաստատող անդորրագիրը։ Աճուրդն անցկացվում է սույն հայտարարությունում նշված մեկնարկային գնի ավելացմամբ։ Հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։ Լոտի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 կամ նախապես ուղարկելով կառավարիչին էլեկտրոնային փոստով nazaryanx@mail.ru նամակ:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար