Недвижимость Продажа

Կարեն Ռաֆայելի Ստեփանյանի գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

02.10.2026թ-ին՝ ժամը 11։00-ին, Կարեն Ռաֆայելի Ստեփանյանի թիվ ՍնԴ/0635/04/26 սնանկության գործով նշանակված կրկնաճուրդը չի կայացել հայտերի բացակայության պատճառով։ 21․10․2026թ․ ժամը 11։00-ին Կարեն Ռաֆայելի Ստեփանյանի թիվ ՍնԴ/0635/04/26 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Մելինե Զաքարյանի կողմից ՀՀ ք. Երևան, Քաջազնունի 1 շենք, 6-րդ հարկ,3-րդ սենյակ հասցեում կանցկացվի Կարեն Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի՝ («Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա իրեր) կրկնաճուրդ-վաճառք բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ։ Աճուրդի են ներկայացվում հետևյալ գույքերը՝ Լոտ 1. – Ոսկյա մատանի, քանակը՝ 1 հատ, ընդհանուր քաշը՝ 4,40 գրամ, ոսկու քաշը՝ 4 գրամ, հարգը՝ 560: Մեկնարկային գինը՝ 112 655 ՀՀ դրամ: Լոտ 2. – Ոսկյա շղթա, քանակը՝ 7 հատ, ընդհանուր քաշը՝ 166,16 գրամ, ոսկու քաշը՝ 164 գրամ, հարգը՝ 560: Մեկնարկային գինը՝ 4 614 914,1 ՀՀ դրամ: Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Նշված ենթաօրենսդրական ակտը՝ հրամանը, հանդիսանում է նաև աճուրդի անցկացման կանոնակարգը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 16.10.2026թ. ժամը 18:00 ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով, հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն մինչև աճուրդի հայտ ներկայացնելը Կարեն Ռաֆայելի Ստեփանյանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված թիվ 16041072786301 սնանկության հատուկ հաշվին՝ որպես ստացող նշելով պարտապանին: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 16.10.2026թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով Կարեն Ռաֆայելի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Մելինե Զաքարյանի հետ: Լոտի նկարագիրը, աճուրդին մասնակցելու կարգը, հայտի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարությամբ:
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать