Real estate Sale

ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ Սեդա Սերյոժայի Խաչատրյանին պատկանող, գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

02.10.2026թ. ժամը 10։00-ին, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ հայտարարված ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ Սեդա Սերյոժայի Խաչատրյանին պատկանող, գրավադրված գույքի բաց աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 2026թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ ճանաչված Սեդա Սերյոժայի Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արտակ Պետրոսյանի կողմից, հիմք ընդունելով ՀՀ Սնանկության դատարանի 29.01.2026թ. որոշումը, ՀՀ, ք․Երևան, Տիգրան Մեծի 65ա հասցեում /8-րդ հարկ, 805 սենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի 09.01.2025թ. թիվ ՍնԴ/3869/04/24 վճռով սնանկ Սեդա Սերյոժայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի բաց աճուրդը։ Աճուրդի ներկայացված թիվ 1 լոտի մեկնարկային արժեքը 10 տոկոսով նվազեցված է նախորդ աճուրդի մեկնարկային արժեքից և կազմում է․ Լոտ 1 – ՀՀ, Գեղարքունիքի մարզ ք. Սևան Շինարարների փողոց 4/1 հասցեում գտնվող անշարժ գույք /275.11 քմ ընդհանուր մակերեսով խանութ, 0.044226 հա ընդհանուր մակերեսով հողամաս, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 26032020-05-0020/ - մեկնարկային արժեքը կազմում է 26.200.050 (քսանվեց միլիոն երկու հարյուր հազար հիսուն) ՀՀ դրամ: Գույքի աճուրդը կանցկացվի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի ՝ 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանի համաձայն: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք աճուրդի հայտարարությամբ սահմանված ժամկետում` բայց ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ, մինչև 23.10․2026թ․ ներառյալ, կարող են աճուրդի մասնակցության հայտ (այսուհետ՝ հայտ) ներկայացնել ՀՀ, ք․ Երևան, Օտյան 53/2 հասցեում գտնվող ՀՀ Սնանկության դատարանի գրասենյակ՝ հայտը գրասենյակի միջոցով կառավարչին փոխանցելու (տրամադրելու) համար: Աճուրդին մասնակցելու կարգը և մնացած պայմաններն ու մանրամասները նշված են կից ներկայացված հայտարարության մեջ
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment