Недвижимость Продажа

«Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01.10.2026թ -ին հայտարարված «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։ 23.10.2026թ-ին ժամը 14:00-ին «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի /գործ թիվ ԵԴ/11109/02/19/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Տ․Մեծի պողոտա 65Ա շենք 1-ին հարկ հասցեում կանցկացվի «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ին պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը /տես հավելված 1/: Կրկնաճուրդի է ներկայացվում մեկ խումբ, որի արժեքը նվազեցված չէ նախորդ աճուրդի մեկնարկային գնից և համապատասխանաբար կազմում է. Խումբ 2-րդ – Պաշարներ, 90 լոտ – 118.800 ՀՀ դրամ: Աճուրդի ներկայացված գույքը իրենից ներկայացնում է կարի արտադրությունում օգտագործված տարբեր տեսակի մեքենա-սարքավորումներ, օժանդակ հարմարանքներ, կտորներ, կաշիներ, թելեր, ռեզիններ և այլն, տնտեսական գույք, ինչպես նաև պատրաստի արտադրանք՝ տաբատներ, վերնաշապիկներ, բաճկոններ, գլխարկներ և այլն /տես հավելվածը /: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028021833200 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/: Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать