Недвижимость Продажа

Ա/Ձ Պետրոս Վարդանյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

01․10․2026թ. հայտարարված Ա/Ձ Պետրոս Վարդանյանի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով: 21.10.2026թ. ժամը 10:00-ին Ա/Ձ Պետրոս Վարդանյանի /ԿԴ10214/04/16 սնանկության գործ/ սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 21 հասցեում կանցկացվի Ա/Ձ Պետրոս Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը: Աճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոկոսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝ Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիս 7փող., 31 տուն, 265.9 /քմ/ ընհանուր մակերեսով, անասնաշենք /գոմ/ 21.6 /ք.մ/ ընդհանուր մակերեսով, բաղնիք 15.75 /քմ/ ընդհանուր մակերեսով, թոնրատուն 16.8 /քմ/ ընդհանուր մակերեսով և 0.1414 /հա/ մակերեսով հողամաս, սեփականության վկայական` 2747810 - հանդիսանում է Պետրոս Սայադի Վարդանյանի սեփականությունը – 10 434 360 ՀՀ դրամ, Լոտ 2. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիս 7 փող., թիվ 45 տուն, 146.53 /քմ/ ընդհանուր մակերեսով և 0.1273 /հա/ ընդհանուր մակերեսով հաղամաս, սեփականության վկայական` 14082012-07-149, հանդիսանում է Պետրոս Սայադի Վարդանյանի սեփականությունը- 5 303 475 ՀՀ դրամ: Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 160280047084 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /: Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать