Equipment Sale

Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

30.09.2026թ. հայտարարված Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով։ 21.10.2026թ-ին ժամը 10:00-ին Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի /գործ թիվ ԿԴ1/0160/04/16/ սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ք. Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 21 հասցեում կանցկացվի Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող գույքերի աճուրդը: Կրկնաճուրդի ներկայացվող գույքերի արժեքները 10 տոոկսով նվազեցված են նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են. Լոտ 15. Բաշխիչ աշտարակ, GG Solushions ԲԱ 200-2հատ, հանդիսանում է Ա/Ձ Արտաշես Միշայի Մկրտչյանի սեփականությունը –227 000 ՀՀ դրամ, Լոտ 18. Գազի տարողություն 651լ-2 հատ – 43 000 ՀՀ դրամ, Լոտ 20. Տրանսֆորմատորային ենթակայան` 400 ԿՎՏ հզորությամբ – 94 000 ՀՀ դրամ: Սարքավորումները երկար տարիներ եղել են շահագործման մեջ, պիտանի չեն նպատակային օգտագործման համար, ապակոմպլեկտաորված են։ Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047051 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment