Real estate
Sale
«Ունո Սթոուն» ՍՊԸ-ի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
01.10.2026թ. հայտարարված «Ունո Սթոուն» ՍՊԸ -ի աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով: 23.10․2026թ-ին ժամը 13:00-ին «Ունո Սթոուն» ՍՊԸ -ի սնանկության գործով կառավարիչ՝ Գ. Ավագյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան 21 հասցեում կանցկացվի «Ունո Սթոուն» ՍՊԸ -ին /գործ թիվ ԵԿԴ/0368/04/15/ պատկանող ներքոշարադրյալ գույքերի աճուրդը: Աճուրդի են ներկայացվում երեք խումբ, ընդհանուր 13 առանձին-առանձին լոտերով, որոնց արժեքները նվազեցված չեն նախորդ աճուրդի մեկնարկային գներից և համապատասխանաբար կազմում են՝ բ/ խումբ. «Մարկ Կայրոս» ՍՊԸ-ի տարածքում գտնվող հետևյալ գույքերը. Լոտ 1. Տրանսֆորմատոր 1000 ԿՎԱ, պիտանի է օգտագործման, 1 հատ – 388․000 ՀՀ դրամ, Լոտ 2. Տրանսֆորմատոր 630 ԿՎԱ, պիտանի է օգտագործման, 1 հատ – 301․900 ՀՀ դրամ, Լոտ 3. Բարձր լարման հոսանքի անջատիչներ տրանսֆորմատորի համար, առկա է միայն մետաղական դատարկ շիթը, 2 հատ – 622 *2- 1244 ՀՀ դրամ, Լոտ 4. Ցածր լարման հոսանքի անջատիչներ տրանսֆորմատորի համար, առկա է միայն մետաղական դատարկ շիթը, 2 հատ – 622 *2 - 1244 ՀՀ դրամ, Լոտ 5. LCA 200-0014 քարե սալիկների հարթեցնող, հղկող և փայլեցնող հաստոց, պիտանի է օգտագործման, 1 հատ- 3.037.300 ՀՀ դրամ, Լոտ 6. Կոնվեյերների կոմպլեկտ սալիկներ տեղափոխելու համար, պիտանի է օգտագործման1 կոմպլեկտ – 146․100 ՀՀ դրամ, Լոտ 7. FTS-625-սլաբերից սալիկներ կտրելու ֆրեզերային հաստոց, չի աշխատում, առկա է տեխնիկական խնդիր, 1 հատ – 2.245.400 ՀՀ դրամ, Լոտ 8. Կեղտամղիչի մաքրման կայան /կայանը համալրված է 2 կեղտաջրի մղման պոմպերով, 2 մաքուր ջրի մղման պոմպերով, 3 պոմպերով սարքավորումներին մաքուր ջուր մղելու համար, 1 պոմպ թունաքիմիկատի մղման համար, 1 հատ 25 տոննա տարողությամբ բակ, 1 հատ 70 տարողության բակ, 1 հատ 25 տոննա տարողությամբ կեղտաջրերի համար բակ, 1 հատ 5 տոննա տարողությամբ բակ առանձնացված կեղտը տեղափոխելու համար, 1 կոմպլեկտ – 632․500 ՀՀ դրամ, Լոտ 10. Տաքացուցիչներ 3 հատ, աշխատում են գազով և դիզելով- 32․015 *3 – 96․044 ՀՀ դրամ, Լոտ 11. Սալիկներ բարձրացնող սարք, իտալական արտադրության, վակումային, 1 հատ – 121.600 ՀՀ դրամ, Լոտ 12. Կոմպրեսոր օդի մատակարարման, հղկող հաստոցի համար, 1 հատ – 87.900 ՀՀ դրամ, գ/ ՀՀ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրում գտնվող ներքոշարադրյալ գույքը. լոտ 1. Եռաֆազ հոսանքի տրանսֆորմատոր Օդային եռաֆազ հոսքագիծ «Գոռավան» 35/10 ԿՎա ենթակայանից դեպի ¦Սալակիթ§ 10 ԿՎա ՕԳ-ի համար 14 ենթասյունից դեպի եռաֆազ 400/10 ԿՎա տրանսֆորմատոր, բաղկացած է 15 հատ փայտե հենասյուներից և 1 օդային գծից – 811․200 ՀՀ դրամ, դ/ խումբ լոտ 1. տրավերտինե քարե բլոկներ՝ 1 մետր խորանարդի գինը կազմում է 3․950 ՀՀ դրամ: Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047091 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ սնանկության դատարան / ք. Երևան, Օտյան 53/2/: Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարիչի հետ: Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.