Ценности
Продажа
Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Աճուրդ-վաճառքի կազմակերպման և անցկացման 2026թ-ի հոկտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Գարիկ Սուքասյանի սնանկության գործով կառավարիչ` Ս.Ալեքսանյանի կողմից ք.Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում կանցկացվի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող և <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված ոսկյա զարդի (ոսկյա շղթա) աճուրդ - վաճառքն ` 1 (մեկ) առանձին լոտով: Լոտ 1- Մեկնարկային գին-540.000 (հինգ հարյուր քառասուն հազար ) ՀՀ դրամ: Քանակը՝ Ոսկյա շղթա 1 հատ, քաշը՝ 17,28 գրամ, հարգը՝ 585 Գտնվելու վայրը- <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղ Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 16.10.2026թ. ժամը 18.00- ն կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել դատարան ք.Երևան, Օտյան 53/2: Հայտում այլ դրույթներից բացի պարտադիր նշվում է հայտատուի էլ. փոստի հասցեն: Հայտատուին ուղղված աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվում են հայտում ներկայացված էլ. փոստի հասցեի միջոցով: Հայտին կից ներկայացվում է՝ ֆիզ. անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իրավաբանական անձանց և ԱՁ-ի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի (լոտի 1 և 5 %-ը) : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն սնանկության գործով բացված հատուկ հ/հ 1510001781041055 << Արարատբանկ >> ՓԲԸ Վանաձորի մ/ճ: Հայտատուների գրանցումը աճուրդից 15 րոպե առաջ հայտատուն նրա ներակայացուցիչը պարտավոր է գրանցվելու համար կառավարիչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալ) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում է նաև հարկերը, իսկ եթե ֆիզ. անձի սեփականությունն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը: Աճուրդում հաղթողը պետք է կատարի այդ գրանցման, ինչպես նաև, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Լոտն ուսումնասիրելու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 10 աշխ.օվա ընթացքում կարող են դիմել սնանկության կառավարիչին՝ ք.Վանաձոր Վարդանանց 17, հեռ. 077 67 77 57 կամ էլ. փոստով ( hermine1aleqsanyan@mail.ru): Սնանկության գործով կառավարիչ՝ Ս.Ալեքսանյան
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.