Недвижимость Продажа

Թիվ 01486923 կատարողական վարույթով իրացվող լոտի ավելի բարձր ﬔկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնելու իրավունքի վերաբերյալ ծանուցում

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գեղարքունիքի և Տավուշի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Էդուարդ Թառոյանի կողմից թիվ 01486923 կատարողական վարույթով նշանակված փորձաքննության արդյունքում, որը նույն բաժանմունքի հարկադիր կատարող Հարություն Ժամխարյանի կողմից ընդունվել է վարույթ։ Հարուցված թիվ 01486923 կատարողական վարույթով «ԷԿԼՕՖ ՈՒՎԿ» ՍՊԸ-ում թիվ 002141074-1 անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրով գրավադրված՝ /գրավատուներ՝ Արմենուհի և Խաչատուր Բարսեղյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող/ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Վ․ Համբարձումյան փողոց, 12 փակուղի, թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի /թիվ 21012014-05-0011 վկայական և թիվ 05-005-0238-0073-001 կադաստրային ծածակագիր/ շուկայական արժեքը կազմել է՝ 20 600 000 ՀՀ դրամ/, ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված անշարժ գույքի /լոտի/ մեկնարկային գինը կազմում է՝ 15 450 000 ՀՀ դրամ: Տեղեկացնում ենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն ծանուցումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Ծառայություն ներկայացնելու գրավոր առաջարկություն լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ: Նույն հոդվածի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին (այստեղ պետք է նշել աճուրդի համար բացված հաշիվը՝ 900013288031) կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից: Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать