Недвижимость Продажа

Թիվ 14769074 և 14769075 կատարողական վարույթներով գնային առաջարկ

Կատարման ենթակա թիվ ՆԱ-73828-2026 ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 13.04.2026թ. հարուցվել են թիվ 14769074 և 14769075 կատարողական վարույթները։ Կատարողական վարույթով պետք է՝ Թեհմինե Արսենի Դոլունցից, և Գոռ Գագիկի Կիրակոսյանից հօգուտ ««ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ» ՓԲԸ ՓԲԸ -ի բռնագանձել 1723029.70 ՀՀ դրամ և 12000 ՀՀ դրամ նոտարական ծառայության վճար, ինչպես նաև հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար՝ 5.000 դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական ծախս։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապաններին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Քարակերտ Հ. Շիրազի փողոց 42 շենք թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքը վկայականի համար թիվ՝ 19072024-04-0036, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 1.850 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (1.202.630 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 962.104 ՀՀ դրամ։
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать