Real estate
Sale
Հայտարարություն ՙԱրտաշատի Գինու-Կոնյակի գործարան՚ ՓԲԸ-ին /սնանկ. գործ թիվ ԱՎԴ/0031/04/18 սեփականության իրավունքով պատկանող գույքերը աճուրդով վաճառելու մասին
03.11.2026թ ժամը 12:00-ին ք.երևան, Արշակունյաց պողոտա 5 շենք, 1-ին հարկ, թիվ 109 սենյակ հասցեում, պարտապան ՙԱրտաշատի Գինու-Կոնյակի գործարան՚ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ(աճուրդի կազմակերպիչ) Կամո Հարոյանի կողմից կանցկացվի` թիվ ԱՎԴ/0031/04/18 սնանկության գործով, ՙԱրտաշատի Գինու-Կոնյակի գործարան՚ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, գույքերի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով/գնի ավելացման/ հետևյալ լոտերով ԼՈՏ1. Ցիստեռն, տեսակը՝ էմալապատ, վիճակը՝ միջին, քանակը՝ 10հատ, մեկ հատի տարողությունը՝ 10 տոննա, միավորի գինը 640.000 ՀՀ դրամ: Լոտի ընդհանուր մեկնարկային գինն է 6.400.000 ՀՀ դրամ: ԼՈՏ2. Ցիստեռն, տեսակը՝ էմալապատ, վիճակը՝ միջին, քանակը՝ 5հատ, մեկ հատի տարողությունը՝ 10 տոննա, միավորի գինը 640.000 ՀՀ դրամ: Լոտի ընդհանուր մեկնարկային գինն է 3.200.000 ՀՀ դրամ: ԼՈՏ3. Ցիստեռն ուղղահայաց, տեսակը՝ առանց էմալ, վիճակը՝ միջին, քանակը՝ 4 հատ, մեկ հատի տարողությունը 33 տոննա, միավորի գինը 1.300.000 ՀՀ դրամ: Լոտի ընդհանուր մեկնարկային գինն է 5.200.000 ՀՀ դրամ: ԼՈՏ4. Ցիստեռն, տեսակը՝ առանց էմալ, վիճակը՝ միջին, քանակը՝ 2հատ, մեկ հատի տարողությունը՝ 100 տոննա, միավորի գինը 3.900.000 ՀՀ դրամ: Ցիստեռն հնարավոր է տեղափոխել միայն կտրման եղանակով, գնորդի միջոցներով: Լոտի ընդհանուր մեկնարկային գինն է 7.800.000 ՀՀ դրամ: ԼՈՏ 5. Ցիստեռն, տեսակը՝ առանց էմալ, վիճակը՝ միջին, քանակը՝ 6 հատ, մեկ հատի տարողությունը՝ 60 տոննա, միավորի գինը 2.350.000 ՀՀ դրամ: Լոտի ընդհանուր մեկնարկային գինն է 14.100.000 ՀՀ դրամ: ԼՈՏ 6. Դիստիլյատոր ապարատներ, տեսակը՝ ALFA LAVAL, վիճակը՝ բարվոք, քանակը՝ 3 հատ կոմպլեկտ, միավորի գինը 7.000.000 ՀՀ դրամ: Լոտի ընդհանուր մեկնարկային գինն է 21.000.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, ինչպես նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ այն է. 27.10.2026թ ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել, իսկ աճուրդի մասնակից չհամարվող անձինք՝ ծանուցում ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտում լրացվում է նաև հայտատուի էլեկտոնային փոստի հասցեն, աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով: Հայտատուն հայտում նշում է կատարում նաև այն մասին, որ տեղեկացված է, որ ծանուցումներն և փաստաթղթերը ուղարկվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին և որ դա համարվում է պատշաճ ծանուցում/հանձնում/: Հայտատուն կրում է իր կողմից տրամադրված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներին ուղարկած ծանուցումները չկարդալու անբարենպաստ հետևանքները: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000, դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին («Կոնվերսբանկ» ՓԲԸ, հ/հ 19300824269800)՝ որպես ստացող նշելով պարտապանին: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը:, Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Եթե լոտը իրավաբանական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գինը ներառում են նաև հարկերը, իսկ եթե ֆիզիկական անձի սեփականություն է, ապա լոտի վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալների կողմից վճարման ենթակա հարկերը։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 (յոթ) օրերի ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (haroyan1971@mail.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին:
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.