Անշարժ գույք
Վաճառք
Թիվ 07538046 կատարողական վարույթով նախապատվություն
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27 ապրիլի 2021 թ. տրված թիվ ԵԴ/5626/17/21 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 07538046 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է Արուսյակ Էդվարդի Գրիգորյանից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի օգտին բռնագանձել 1797755 ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Արուսյակ Էդվարդի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ գյուղում գտնվող թիվ 2616272 կադստրային վկայականի համարով բնակելի տունը, որը ենթակա է հարկադիր իրացման։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։