Անշարժ գույք
Վաճառք
Թիվ 13792358 կատարողական վարույթով գնային առաջարկ
Օպտիմուս Լեքս ՍՊԸ» արբիտրաժային տրիբունալի կողմից տրված թիվ 01-6177-09-24 վճռի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 13792358 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է Նարինե Քաջիկի Պետրոսյանից «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ՖՀ -ի օգտին բռնագանձել 654851 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախս։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզ, ք․ Արմավիր, Բաղրամյան փ., 3/1 շենք, 38 բնակարան /վկայական 2413697/ անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 5․338․881 ՀՀ դրամ, 80%-ի չափով, որը կազմում է 4․271․105 ՀՀ դրամ։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։