Недвижимость
Продажа
Սնանկ ճանաչված Խաչիկ Գրիգորյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի բաց-դասական եղանակով աճուրդ
2026թ. հոկտեմբերի 26-ին ժամը 11:00-ին, թիվ ՍՆԴ/0756/04/24 սնանկության գործով կառավարիչ՝ Նարեկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք109) կանցկացվի սնանկ ճանաչված Խաչիկ Գրիգորյանի պարտավորությունների պատշաճ կատարման ապահովման համար գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից Աճուրդի է ներկայացվում՝ • ԼՈՏ-1. ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Վ.Թոթովենցի փողոց, 12 շենք, 58 բնակարան հասցեում գտնվող անշարժ գույք: Հանդիսանում է գրավի առարկա «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում: Գույքի նկարագրություն-Շենքի հիմքը՝ ե/բ, Շենքի պատերը՝ որմնասալեր, Միջհարկային ծածկը՝ երկաթբետոնե, Միջհարկային բարձրությունը՝ մոտ h = 2,7 մետր, Շենքի հարկերի քանակը՝ 5 հարկ, Բնակարանի հարկը 5-րդ հարկ, Բնակարանի մակերեսը՝ 49,97 քմ, Դռները՝ Մուտքի դուռը մետաղական՝ փայտանյութով երեսպատված, ներսի դռները՝ լամինացված փայտանյութ, գտնվում են լավ վիճակում, Պատուհանները՝ մետաղապլաստե սպիտակ հիմնագույնով, Ներքին հարդարումը՝ բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Միջանցքի և հյուրասենյակի հատակը սալիկապատված, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ Ննջասենյակի հատակը՝ լամինատե, պատերը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով։ Խոհանոցի հատակը և պատի մի մասը՝ սալիկապատ է, պատերի մնացած մասը պաստառապատ, առաստաղը գաջասվաղված է պատված ներկանյութով: Սանհանգույց և լոգարան վերանորոգված է, հատակը և պատերը սալիկապատված են, իրականացված է կախովի առաստաղ։ Կոմունիկացիաներ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացված է: Մեկնարկային գինը՝ 25.960.500 ՀՀ դրամ: ԼՈՏ-2. Hyundai Elantra 1.8L մակնիշի 77QQ377 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը: Գույքի նկարագրություն. Մակնիշը Hyundai Տիպարը Elantra 1.8L Թողարկման տարեթիվ 2012թ. Տեսակ Թեթև մարդատար Թափքի տեսակ սեդան,Գույն՝ սպիտակ մարգարիտ, նույնականացման համար՝ 5NPDH4AE8DH222497, սեփականության վկայական YJ843913, տրված 21.06.2024թ., Շարժիչի հզորություն՝ 109/148, Վազքի ցուցմունք՝ 234502կմ կամ 146564 մղոն, Հաշվառման համարանիշ՝ 77QQ377, Սրահ՝ գտնվում է միջինից լավ վիճակում, Շարժիչ՝ բենզինային, Տրանսպորտային միջոցի վիճակ՝ միջին: Մեկնարկային գինը՝ 1.660.500 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 19.10.2026թ. ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները, հայտում պետք է նշվի հայտատուի էլեկտրոնային փոստի հասցե: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300.000 ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ <ԱՄԻՕ ԲԱՆԿ> ՓԲԸ, հ/հ 1150008772472477, որպես ստացող նշելով պարտապանին: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 16.06.2025թ. թիվ 374-Ն հրամանով, որը համարվում է աճուրդի կանոնակարգ: Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը ազատ կարող եք ստանալ հետևյալ հղումով. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140258, կամ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդը սկսվելուց առաջ՝աճուրդի անցկացման վայրում: Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, ապա դրանց աճուրդները կազմակերպվում են շարադրված հերթականությամբ: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը, որը լոտի վաճառքի գինը պարտավոր է վճարել աճուրդի օրվանից հետո՝տասնօրյա ժամկետում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով nsbankcruptcy@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին կամ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով` 033 540 555։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.