Shares Sale

«ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

09.11.2026 ժամը 12:00-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի ԵԷԴ/0052/04/17 սնանկության գործով աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 1 առանձին լոտով: Աճուրդի է դրվելու՝ Լոտ 1 «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարման ապահովվման համար «Յունիբանկ» ԲԲԸ-ի օգտին գրավադրված, «Խալեյան» ՓԲԸ-ում Արմեն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 89,940828% բաժնեմաս /456 հատ/, մեկնարկային գինը 310,117,459 ՀՀ դրամ: Լրացուցիչ տեղեկացվում է, որ բաժնեմասի գնահատումն հիմնականում իրականացվել է «Խալեյան» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Երևան, Գ.Մահարու փողոց թիվ 148 հասցեի անշարժ գույքի գնահատման արդյունքների հիման վրա, որի հողամասի կադաստրային արժեքը /18.10.2024թ. դրությամբ/ 1,804,168,080 ՀՀ դրամ վճարված չէ: Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և բնակիչների հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը: բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը:: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ք.Աբովյանի մասնաճյուղ «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվին՝ 2471003058920000: Աճուրդին մասնակցել ցանկացողները 28.10.2026թ.-ից մինչև 02.11.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի մասնակից չհամարվող անձիք կարող են ներկա գտնվել ներկայացնելով անձը հատատող փաստաթուղթ: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում: Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով:
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment