Недвижимость Продажа

Մարիետա Գևորգյանի սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառքի մասին

26.10.2026թ. ժամը 12:30-ին ք.Երևան, Արշակունյաց 5, 109 դահլիճ հասցեում կկայանա Մարիետա Գևորգյանի ՍնԴ/0643/04/23 սնանկության գործով գույքի աճուրդ-վաճառք, բաց դասական եղանակով, 2 առանձին լոտերով: Լոտ 1.Մարիետա Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Արթիկ, Անկախության 8ա, 2 բն. հասցեի անշարժ գույք, մակերսը 54,9 ք/մ, ընդհանուր վիճակը բավարար, ունի կապիտալ վերանորոգման կարիք, մեկ հարկանի շինությունում, մեկնարկային գինը 5,492,000 ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով: Լոտ 2.Մարիետա Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք.Արթիկ, Անկախության 8ա, 3 բն. հասցեի անշարժ գույք, մակերսը 38,1 ք/մ, ընդհանուր վիճակը բավարար, ունի կապիտալ վերանորոգման կարիք, մեկ հարկանի շինությունում, մեկնարկային գինը 3,898.000ՀՀ դրամ: Գույքը ծանրաբեռնված է բնակիչներով: Գույքի սեփականության փոխանցման, պետական գրանցման և հնարավոր վտարման հետ կապված ծախսերը կատարում է գնորդը: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ֆիզիկական անձի դեպքում՝անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝պետական գրանցումը հաստատող փաստաթղթերը: բ/աճուրդի մասնակցության և կանխավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը կազմում է մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը, իսկ կանխավճարը մեկնարկային գնի 5 տոկոսը: Մասնակցության վճարը և կանխավճարը վճարվում են փոխանցումով «Այ Դի Բանկ» ՓԲԸ-ի Դավիթաշեն մասնաճյուղ Մարիետա Գևորգյանի սնանկության հատուկ հաշվին՝11811042005600 Աճուրդի մասնակից չհամարվող անձիք աճուրդին կարող են մասնակցել ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Աճուրդին մասնակցել ցանկացողները 14.10.2026թ.-ից մինչև 18.10.2026թ. ներառյալ կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդը անց է կացվում ՀՀ արդարադատության նախարարի 16.02.2020թ. թիվ 116 –Ն հրամանի կարգով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտի վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված: Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավորվում է աճուրդի արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում ամբողջությամբ վճարել գույքի արժեքը: Հաղթող մասնակցի կողմից աճուրդի արձանագրությունը չստորագրելու կամ 10 օրվա ընթացքում ամբողջությամբ գույքի արժեքը չվճարելու դեպքում որպես կանխավճար մուծված գումարը չի վերադարձվում: Եթե համապատասխան հայտ ներկայացրած անձը աճուրդին չի մասնակցում կամ մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա նրա կողﬕ վճարված նախավճարը ենթակա է վերադարձման, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: Աճուրդի մասնակցության վճարը անկախ աճուրդի արդյունքներից հայտ ներկայացրած մասնակիցներին վերադարձման ենթակա չէ: Վաճառվող գույքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար զանգահարել Մարիետա Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Սամսոն Ղուկասյանին, 091 955 881 հեռախոսահամարով
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать