Недвижимость Продажа

Մուշեղ Համլետի Հովհաննիսյանին և երրորդ անձին պատկանող և Մուշեղ Համլետի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարման ապահովվման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքը հրապարակային սակարկությունով վաճառելու մասին

2026 թվականի հոկտեմբերի 08-ին հայտարարված կրկնաճուրդ-վաճառքը չի կայացել՝ հայտ չլինելու պատճառով: 2026 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 12:30-ին, ք. Վանաձոր, Վարդանանց 17 հասցեում, Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 09.12.2025 թվականի թիվ ՍնԴ/3605/04/25 վճռով սնանկ ճանաչված Մուշեղ Համլետի Հովհաննիսյանի (անձնագիր՝ AR0625857, տրված՝ 15.03.2018թ., 016-ի կողմից) սնանկության գործով կառավարիչ Սուսաննա Ասլանյանի կողմից կանցկացվի Մուշեղ Համլետի Հովհաննիսյանին և Ռուզաննա Մեխակի Հովհաննիսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավուքնով պատկանող և Մուշեղ Համլետի Հովհաննիսյանի պարտավորությունների կատարման ապահովվման համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մ. Խորենացու փողոց, 8 շենքի 28 հասցեում գտնվող բնակարանի կրկնաճուրդ-վաճառքը՝ բաց դասական եղանակով, 1 (մեկ) առանձին լոտով: Լոտ 1՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մ. Խորենացու փողոց, 8 շենքի 28 հասցեում գտնվող բնակարան (գնահատված գույքի համառոտ նկարագիր. շենքը կառուցվել է 1991 թվականին, հարկայնությունը՝ 4 հարկանի շենքի 2-րդ հարկ, ընդհանուր մակերեսը՝ 66,46 քմ, սենյակների ներքին հարդարումը՝ 4 բալ, որտեղ լավագույնին համապատասխանում է 8 բալը, սենյակների պատերը մասամբ ներկապատ, մասամբ պաստառապատ (հին, վատորակ պաստառներ), հատակը՝ լաթագորգ, խոհանոցի պատերը՝ մի մասը սալիկապատ, մի մասը՝ պաստառապատ (հին, վատորակ պաստառներ), սանհանգույցի և լոգարանի ներքին հարդարումը՝ 2 բալ, որտեղ լավագույնին համապատասխանում է 8 բալը, պատերը՝ ներկապատ, հատակը՝ բետոն: Գույքի մեկնարկային գինը իջեցվում է 10% և կազմում է՝ 8.168.445 (ութ միլիոն հարյուր վաթսունութ հազար չորս հարյուր քառասունհինգ) ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները։ Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Պարտապանի սնանկության գործով Արարատբանկ ԲԲԸ-ում բացված 1510078024665900 հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել աճուրդի անցկացման օրվանից հինգ աշխատանքային օր առաջ՝ ՀՀ Սնանկության դատարան, ք. Երևան Օտյան 53/2 հասցեում: Հայտում պետք է նշվեն պարտապանի անավանումը/անունը ազգանունը, անցկացման օրը, ամիսը, թարեթիվ, կառավարչի անուն ազգանունը, հայտատուի անունը, ազգանունը, ծանուցման հասցեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավաբանական անձ լինելու դեպքում իրավաբանական այնձի անվանումը/նրա անունից հանդես եկող անձի՝ անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, լիազորված լինելու դեպքում՝ լիազորված լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը/: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ 10/տաս/ օրվա ընթացքում՝ նվազեցնելով վճարված նախավճարի չափը։ Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում։ Աճուրդում հաղթողը պետք է կատարի գրանցման, առուվաճառքի պայմանագրի կնքման և դրանից ծագող իրավունքների գրանցման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Աճուրդի անցկացման կարգը սահմանում է ՀՀ Արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ N 116-Ն հրամանով: Լոտն ուսումնասիրել և աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրերի ընթացքում ժ.9.00- 16.00-ը կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Ս.Ասլանյանին /ք. Վանաձոր, Վարդանանց 17, հեռ. 091344380/:
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать