Real estate
Sale
ՙԿոնցերտո՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին
21․08.2026թ.-ին ժամը 15:00-ին ք. Երևան, Բագրատունյաց 70 հասցեում թիվ ԵԱՔԴ/0185/04/16 սնանկության գործով պարտապան ՙԿոնցերտո՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: 29.10.2026թ.-ին ժամը 15:00-ին ք. Երևան, Բագրատունյաց 70 հասցեում կանցկացվի թիվ ԵԱՔԴ/0185/04/16 սնանկության գործով պարտապան ՙԿոնցերտո՚ ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող գույքի հրապարակային սակարկություններով բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, մեկ լոտով: Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ աճուրդին նախորդող 5–րդ օրը, ժամը 18:00 կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Աճուրդի ներկայացված լոտի, աճուրդին մասնակցելու համար հայտի ներկայացման, աճուրդի անցկացման կարգի մասին տեղեկությունները ներառված են սույն հայտարարությանը կցված ֆայլում: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրերի ընթացքում, մինչև աճուրդին նախորդող 5–րդ օրը, աշխատանքային օրերին և ժամերին՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք փոստով կամ էլեկտրոնային փոստով (murad.petrosyan@internet.ru) նամակ գրել սնանկության գործով կառավարչին, կամ զանգել +37494452022 հեռախոսահամարով: Սնանկության գործով կառավարիչ Մ. Պետրոսյան
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.