Недвижимость Продажа

Թիվ ՍնԴ/2555/04/26 սնանկության գործով պարտապան Թամարա Ֆահրադի Հովհաննիսյանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին

2026 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Արշակունյաց պողոտա, 5 շենք, 109 սենյակ հասցեում, թիվ ՍնԴ/2555/04/26 սնանկության գործով պարտապան Թամարա Ֆահրադի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Պերճ Շուշանյանի կողմից կանցկացվի պարտապան Թամարա Ֆահրադի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ԲԲԸ-ում գրավադրված ոսկյա իրերի բաց դասական (գնի ավելացման) եղանակով աճուրդ՝ երկու առանձին լոտով։ Աճուրդն անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով (այսուհետ՝ Աճուրդի կանոնակարգ)։ 1. Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը Լոտ 1. Ոսկյա խաչեր Պարտապան Թամարա Ֆահրադի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ԲԲԸ-ի հետ կնքված թիվ G04111700109 գրավի պայմանագրով գրավադրված ոսկյա իրեր՝ • Անվանումը՝ ոսկյա խաչեր, • Քանակը՝ 4 (չորս) հատ, • Հարգը՝ 580, • Ընդհանուր կշիռը՝ 3.2 գրամ, • Ոսկու կշիռը՝ 3.1 գրամ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 92,160 (իննսուներկու հազար մեկ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։ Լոտ 2. Ոսկյա օղեր Պարտապան Թամարա Ֆահրադի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող և «Արդշինբանկ» ԲԲԸ-ի հետ կնքված թիվ G04111700109 գրավի պայմանագրով գրավադրված ոսկյա իր՝ • Անվանումը՝ ոսկյա օղեր, • Քանակը՝ 1 (մեկ) զույգ, • Հարգը՝ 580, • Ընդհանուր կշիռը՝ 3.1 գրամ, • Ոսկու կշիռը՝ 2.4 գրամ։ Աճուրդի մեկնարկային գինը՝ 71,350 (յոթանասունմեկ հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ։ 2. Աճուրդին մասնակցելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կարող են կանոնակարգով սահմանված կարգով աճուրդի մասնակցության հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով՝ հայտը դատարանի գրասենյակի միջոցով սնանկության գործով կառավարչին փոխանցելու համար։ Հայտում, ի թիվս այլ տվյալների, պարտադիր պետք է նշվի հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն։ Աճուրդի վերաբերյալ հայտատուին ուղղված ծանուցումներն իրականացվելու են հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Հայտին կից ներկայացվում են Աճուրդի կանոնակարգով նախատեսված հետևյալ փաստաթղթերը՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության պատճենները, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի պատճենը, հայտատուի ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նրա լիազորությունները հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Աճուրդի մասնակցության վճարը յուրաքանչյուր լոտի մեկնարկային գնի 1 (մեկ) տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 300,000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ), իսկ նախավճարը՝ 5 (հինգ) տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապան Թամարա Ֆահրադի Հովհաննիսյանի սնանկության հատուկ դրամային հաշվին՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ում բացված 1510075462530100 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով աճուրդի մասնակցության վճար կամ նախավճար՝ նշելով համապատասխան լոտի համարը, ընդ որում՝ լոտ 1-ի համար մասնակցության վճարը կազմում է 921.60 ՀՀ դրամ, իսկ նախավճարը՝ 4,608 ՀՀ դրամ, իսկ լոտ 2-ի համար մասնակցության վճարը կազմում է 713.50 ՀՀ դրամ, իսկ նախավճարը՝ 3,567.50 ՀՀ դրամ։ Հայտի ներկայացման, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունների հետ կապված հարցերը կարգավորվում են Աճուրդի կանոնակարգով (մասնավորապես՝ կանոնակարգի 6-9-րդ կետերով)։ Հայտը համարվում է Աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված և այն ներկայացրած հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում ՝ կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդի մեկնարկից 15 րոպե առաջ։ Գրանցվելու համար հայտատուն կամ նրա ներկայացուցիչը պարտավոր է աճուրդի կազմակերպչին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ներկայացուցչի միջոցով հանդես գալու դեպքում՝ նաև ներկայացուցչի լիազորությունները հաստատող փաստաթուղթը։ Աճուրդի մասնակցության հայտի ձևը, Աճուրդի կանոնակարգը և աճուրդի հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://drive.google.com/drive/folders/1j6yiz3BFpBe1p-z_5IRW5lRa90iIg1j0?usp=sharing կամ աճուրդի օրը՝ մինչև աճուրդի մեկնարկը, աճուրդի անցկացման վայրում՝ աճուրդի կազմակերպչից՝ սնանկության գործով կառավարիչ Պերճ Շուշանյանից։ Աճուրդն անցկացվում է բաց դասական (գնի ավելացման) եղանակով։ Լոտի աճուրդում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը սահմանված կարգով առաջարկում է առավել բարձր գին։ Աճուրդի հաղթողը պարտավոր է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն ստորագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, ամբողջությամբ վճարել տվյալ լոտի վաճառքի գինը՝ հաշվանցելով իր կողմից վճարված նախավճարը։ Եթե լոտերի թիվը մեկից ավելի է, դրանց աճուրդներն անցկացվում են հերթականությամբ։ Եթե լոտը պատկանում է իրավաբանական անձի, ապա լոտի վաճառքի գնի մեջ ներառվում են նաև հարկերը, իսկ եթե լոտը պատկանում է ֆիզիկական անձի, ապա վաճառքի գնի մեջ չեն ներառվում հարկային գործակալի կողմից վճարման ենթակա հարկերը, եթե այդպիսիք առաջանում են։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագիր կնքելու, անհրաժեշտության դեպքում՝ դրանից բխող իրավունքների պետական գրանցումն իրականացնելու, ինչպես նաև գնված գույքն այլ անձի տիրապետումից հետ պահանջելու և այն գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողությունների իրականացման և դրանց առնչվող բոլոր ծախսերը, այդ թվում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և պայմանագրից բխող ցանկացած այլ ծախս, կատարվում են աճուրդի հաղթողի կողմից։ Վաճառքի ներկայացված լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին և ժամերին, գույքի գտնվելու վայրում՝ «Արդշինբանկ» ԲԲԸ Կենտրոն մասնաճյուղում՝ նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարչի հետ։ Սնանկության գործով կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարելի է դիմել կառավարչին՝ փոստով կամ էլեկտրոնային փոստով՝ հետևյալ հասցեով՝ prssh.int@gmail.com։
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать