Real estate Sale

Լիրա Ալումյանի սնանկության գործով գույքի կրկնաճուրդ-վաճառք կազմակերպելու մասին

12.10.2026թ. ժամը 11:45-ին հայտարարված Լիրա Ալումյանին պատկանող գույքի աճուրդ-վաճառք չի կայացել: 2026 թվականի նեյեմբերի 06-ին ժամը 11:45-ին ք. Երևան, Չեխովի 23, բնակարան 68 հասցեում Լիրա Ալումյանի սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանի կողմից կանցկացվի պարտապանի պարտավորությունների կատարման համար «Յունիբանկ» ԲԲԸ գրավի առարկա հանդիսացող և երրորդ անձին պատկանող գույքի կրկնաճուրդ-վաճառք։ Լոտ 1. Սյունիքի մարզ, ք. Գորիս, Յոլյան փողոց, 35 տուն հասցեում գտնվող անշարժ գույք / վկայական՝ 1234468 /: Գույքի տեղադրությունը, դիրքն ու գրավչությունը գնահատվել է միջին մակարդակի: Հողամասի ընդհանուր մակերերսը 1070 քմ, կառուցապատման չափորոշիչները գնահատվել է լավ: Կառուցամն տարեթիվը՝ 1980 ական թվականներ: Առաստաղի բարձրությունը 3-3.2 մ, շինության ընդհանուր տեխնիկական վիճակը միջինից բարձր, տանիքը թիթեղյա, արտաքին պատերը քարե: Շինության մակերեսը 289.3 քմ, երկհարկանի բնակելի տուն: Բոլոր ենթակառուցվածքները առկա են: Գույքի նկատմամբ գրանցված է պարտատեր «Յունիբանկ» ԲԲԸ գրավի իրավունքը: Մեկնարկային գինը կազմում է 18,181,000 ( տասնութ միլիոն մեկ հարյուր ութսունմեկ հազար ) ՀՀ դրամ։ Աճուրդը անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով սահմանված կարգով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը։ Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են Լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է կանխիկ կամ փոխանցումով` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ում Լիրա Ալումյանի թիվ 220098881448000 սնանկության հատուկ հաշվին: Աճուրդին մասնակցել ցանկացողները ոչ ուշ քան աճուրդի անցկացման օրվանից 5 օր առաջ կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան / հասցե՝ ք. Երևան, Օտյան 53/2 /: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Գույքի փոխանցման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը կատարվում է գնորդի կողմից, իսկ գործարքների իրականացումը` Դատարանի և այլ համապատասխան մարմինների կողմից որոշումների կայացումից հետո: Աճուրդի կանոնակարգին և լոտին ծանոթանալու համար զանգահարել սնանկության գործով կառավարիչ Վահե Նազարեթյանին, հեռ. 077443822, 096696779։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment