Real estate
Sale
Արտակ Վազգենի Միրզախանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին
Արտակ Վազգենի Միրզախանյանի սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանի կողմից 29.10.2026 թվականին ժամը 16։30-ին ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/3997/04/23 սնանկության գործով 05.02.2024 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված Արտակ Վազգենի Միրզախանյանին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված անշարժ գույքերի հրապարակային սակարկություններով վաճառքը․ ԼՈՏ 1 – Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Արտիմետում գտնող 0․8156 հա մակերեսով, թիվ 04-023-0135-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 26012026-04-0072: Գույքի մեկնարկային գինը կազմում է 5,157,000 ՀՀ դրամ: ԼՈՏ 2 – Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Արտիմետում գտնող 0․2222 հա մակերեսով, թիվ 04-023-0135-0003 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 27022026-04-0047: Գույքի մեկնարկային գինը կազմում է 1,422,000 ՀՀ դրամ: ԼՈՏ 3 – Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Արտիմետում գտնող 0․278 հա մակերեսով, թիվ 04-023-0124-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 06032026-04-0050: Գույքի մեկնարկային գինը կազմում է 2,655,000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման Արտակ Վազգենի Միրզախանյանի սնանկության գործով թիվ 11817119024200 «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.