Недвижимость Продажа

ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ ստորև նշված անշարժ գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանի սնանկության գործով կառավարիչ Ալբերտ Կարապետյանի կողմից 29.10.2026 թվականին ժամը 15։30-ին ք. Երևան, Եկմալյան 6, 4-րդ հարկ, թիվ 45 տարածք հասցեում կանցկացվի ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0026/04/25 սնանկության գործով 03.02.2025 թվականին կայացված վճռով սնանկ ճանաչված ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող` ստորև նշված անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքը․ ԼՈՏ 1 – Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ․ Ջրառատում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 0260192, կադաստրային ծածկագիր՝ 04-085-0254-0010)։ Գույքի մեկնարկային գինը կազմում է 594,000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք վճարում են մասնակցության վճար և նախավճար, որոնք կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1 (ոչ ավել, քան 300,000 ՀՀ դրամը) և 5 տոկոսները։ Մասնակցության վճարը և նախավճարը ենթակա են վճարման ԱՁ Վարդուհի Նշանի Կարապետյանի սնանկության գործով թիվ 220531755621000 «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ հատուկ հաշվին՝ մինչև աճուրդի մասնակցության հայտ(եր)ը ՀՀ սնանկության դատարան ներկայացնելը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать