Անշարժ գույք
Վաճառք
Թիվ 15343016 կատարողական վարույթով գնային առաջարկ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 16 սեպտեմբերի 2026 թ. տրված թիվ ԱՐԴ/0366/02/26 կատարողական թերթի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 15343016 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է Անահիտ Վանիկի Դավթյանից, Նելլի Արայի Հարությունյանից և Նորա Սուրենի Սարգսյանից համապարտության կարգով հօգուտ «Արեգակ ՈՒՎԿ» ՓԲ ընկերության բռնագանձել 4․577.601,30 ՀՀ դրամ, 137.328 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրք, հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև սահմանված կատարողական ծախս: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Անահիտ Վանիկի Դավթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Երասխահուն, Մեծ Ակադեմիական թաղամաս, 8-րդ փողոց 25 շենք, 5 բնակարանը /կադաստրային վկայականի համար թիվ 14022025-04-0016/, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականատեր տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 2.658․634 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 2․126․907 ՀՀ դրամ։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։