Սարքավորումներ Վաճառք

<<Յուքոմ>> ընկերությանը պատկանող գույքերի (մարտկոց, ալեհավաք, ռադիոմոդուլ, բաժանորդային և սերվեռային սարքեր, մալուխներ և այլ տեխնիկական միջոցներ) բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

Հայտատու՝ <<Յուքոմ>> ՓԲԸ Հիմք ընդունելով <<Հրապարակային սակարկությունների մասին 08.10.2003թ թիվ ՀՕ15Ն ՀՀ օրենքի>> 8-րդ հոդվածը, Յուքոմ ընկերությունը ծանուցում է, որ 2026թ դեկտեմբերի 11-ին կազմակերպիչ <<Յուքոմ>> ՓԲ ընկերության կողմից օնլայն տարբերակով կանցկացվի աճուրդ՝ դասական եղանակով: Բաց աճուրդի են ներկայացված <<Յուքոմ>> ընկերությանը պատկանող գույքերը: Լոտ 1՝ (մարտկոց, ալեհավաք, ռադիոմոդուլ, բաժանորդային և սերվեռային սարքեր, մալուխներ և այլ տեխնիկական միջոցներ ) ժամը՝11։00 , մեկնարկային արժեք 15.000.000 ՀՀ դրամ, Վաճառքի ներկայացված գույքը նախկինում շահագործվել է ընկերության կողմից և համարվում է օգտագործված: Գույքը օտարվում է <<ինչպես առկա է>> վիճակով: Գույքի տեղափոխումը իրականացվելու է գնորդի հաշվին՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Ընկերության կողմից չեն տրվում ապրանքի երաշխիքներ: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում ապրանքի հետագա շահագործման ժամկետի համար,ինչպես նաև շահագործման ընթացքում ի հայտ եկած թերությունների և (կամ) այլ խնդիրների համար: Ընկերությունը իրեն իրավունք է վերապահում մինչև աճուրդին նախորդող օրը փոփոխել հրապարակված ցուցակները: Նախավճարը կազմում է ՝լոտի 5 տոկոսի չափով (750.000 ՀՀ դրամ), որը վճարվում է կազմակերպչին՝ աճուրդի բացումից առնվազն 30 րոպե առաջ՝ բանկային փոխանցման միջոցով: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է նախավճարը կատարելուց հետո վճարման անդորագիրը և մասնակցի անձնագրի լուսապատճենը (լիազորագիրը) ուղարկել ներքոհիշյալ էլեկտրոնային հասցեին: Հաղթող է ճանաչվում աճուրդի ընթացքում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի ուսումնասիրումը ՝ մինչև աճուրդի բացմանը նախորդող յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:00`ք.Երևան, Րաֆֆու 111 հասցեում: Աճուրդի կանոնակարգին պատճենը տրամադրվում է ներքոհիշյալ էլեկտրոնային հասցեին ուղարկված դիմումի հիման վրա: Հաղթող մասնակիցը լոտում նշված սարքավորումներ կարող է տեղափոխել նույն՝ Րաֆֆու 111 հասցեից: Օնլայն մասնակցության համար նախատեսված հղումը ինչպես նաև մասնակցի վկայականը (հերթական համարը ) մասնակիցները կստանան էլեկտրոնային հասցեներին ուղարկված նամակի միջոցով՝ աճուրդի օրը: Ցանկին կարող եք ծանոթանալ կից հղմամբ. https://www.ucom.am/procurement Նախավճարի վճարման բանկային տվյալներն են՝ Բանկ՝ <<Արդշինբանկ >> ՓԲԸ,հ/հ 2470100859310010 Էլ. Փոստ՝ aristakes.dadyan@ucom.am Հեռ..՝ +37498818859
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար