Транспорт Продажа

«Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

2026 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 12:00-ին «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ հայտարարված ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի 1 առաջին աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով : 2026 թվականի դեկտեմբերի 24-ին , ժամը 13:00-ին «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրացենյակ/ կանցկացվի ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ԵԴ0809/04/18 սնանկ ճանաչված «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից 21.10.2026թ տրված թվով 2 /երկու/ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին որոշումների՝: Աճուրդի է ներկայացվում «Քրաուն Քեմիքալ» ՍՊԸ-ին պատկանող թվով 6 տրասպորտային միջոց, թվով 21 անվանում պատրաստի արտադրանք, ինչպես նաև հումքի և նյութերի պահեստի 81 անվանում նյութեր ընդհամենը ՝27.229.338 ՀՀ դրամ արժեքով : Աճուրդի է ներկայացվող գույքերը բաժանված է թվով 8 առանձին լոտերի 265-ից -272 և 102 ենթալոտերի : Բոլոր շարժական գույքերը գրավադրված են «Արարատ Բանկ» ԲԲԸ-ում : Գույքը իրենից ներկայացնում է ընկերությանը պատկանող թվով 6 ավտոմեքենաներ, որոնք անսարք են և մասամբ ապակոմլեկտացված,պահեստի պատրաստի արտադրանքի և հումքերի նյութերի մեծ մասի պիտանելիության ժամկետները անցած են, սակայն հիմք ընդունելով գնահատման հաշվետվությունները նրանց մի մասը հնարավոոր է օգտագործել արտադրություններում : Աճուրդի ներկայացված թվով 6 տրանսպորտային միջոցների և հումք նյութերի տեխնիկական,ֆիզիկական վիճակը ինչպես նաև պիտանի լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին: Գնված գույքերի բոլոր ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը կատարում է գնորդը իր հաշվին : Շարժական գույքերի նկարագիրը ներկայացված է կից ցանկով : Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ: Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված 10 օրյա ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, սարքերի ապամոնտաժման աշխատանքնները, և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով: Հաշվի առնելով Հարկային Օրենսգրքում 2026Թ կատարված նոր փոփոխությունները ավտոմեքենաների վաճառքի պարագայում նրա գույքահարկը վճարում է գնորդը գնման պահին գործող հաշվարկով : Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ - Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն - իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։ - աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 300.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Բաղրամյան մասնաճյուղում գործող թիվ 11807052947400 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 010239505։Կից ներկայացվում է գույքերի ցուցակը:Կից ներկայացվում է գույքերի ցուցակը:
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать