Недвижимость
Продажа
«Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին
2026 թվականի հոկտեմբերի 8-ին ,ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից հայտարարված ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրասենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ 1231/04/23 սնանկ ճանաչված «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը կայացել է մասնակի:Վաճառվել են թիվ 1 և 7 լոտերը: 2026 թվականի դեկտեմբերի 24 –ին , ժամը 14:00-ին սնանկության գործով կառավարիչ Խ.Նազարյանի կողմից կանցկացվի ք.Երևան, Ազատության 14-54 հասցեում /կառավարիչի գրասենյակ/ ՀՀ Սնանկության դատարանի վճոով թիվ ՍնԴ 1231/04/23 սնանկ ճանաչված «Հաճըն Ջուր» ՀՈԱԿ-ին պատկանող շարժական գույքերի կրկնաճուրդը ՝ համաձայն ՀՀ Սնանկության դատարանի կողմից տրված 29.07.2025թ. որոշման՝ գույքերը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու թույլատրելու մասին: Աճուրդի ներկայացված գույքը գնահատվել էր «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից: Աճուրդի ներկայացվող գույքի գինը նվազեցվել է 20 % ով և կազմում է ՝65.177 ՀՀ դրամ : ԼՈՏ Անվանումը Քանակ Միավորի արժեք Արժեքներ 2 Պերֆորատոր( էլ.մուրճ)չաշխատող 1 3.512 5 .Հորատիչ չաշխատող 1 2.637 8 Ջրի պոմպ բենզինային 1 11.802 9 Ջրի պոմպ խորքային չաշխատող 1.312 10 Համակարգիչ LG (համակարգ.օպ) մոնիտոր,պրոցեսոր,ստեղնաշար 2 կոմպլեկտ 13.107 26.214 11 Տպիչ սարք HP laser 1020 1 2.637 16 Անիվներով կտորից աթոռ 1 2.637 17 Փափուկ նստատեղով մետաղյա աթոռ 6 1.312 7.872 18 Գրասենյակային սեղան 1 6.554 Ընդամենը 65.177 Բոլոր գույքերը օգտագործված են, մասամբ ապակոմպլեկտավորված ունեն վերանորոգման կարիք: Աճուրդի ներկայացված սարքերի աշխատունակ լինելու հանգամանքը ստուգում է գնորդը իր հաշվին, ինչպես նաև բոլոր ապամոնտաժման և տեղափոխման ծախսերը : Աճուրդը անցկացվում է ՀՀ Արդարադատության Նախարարի 16.03.2020թ-ի թիվ 116-Ն հրամանով հաստատված «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին» կարգով:Աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար , ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել աճուրդին, սահմանվում է մուտքի վճար, որի չափը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ:Ըստ կանոնակարգի՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից՝ աճուրդի արդյունքների վերաբերյալ համատասխան արձանագրության հիման վրա, 10 օրվա ընթացքում պարտապանի սնանկության հատուկ հաշվին վճարել լոտի գնման գինը ՝ հաշվանցելով նախավճարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած , իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում:Գույքի առուվաճառքի պայմանագրի, դրանից ծագող իրավունքների գրանցման, գույքը գնորդին փոխանցելու, սարքերի ապամոնտաժման աշխատանքնները, նախկին սեփականատերերի վտարումը և պայմանագրից բխող բոլոր անհրաժեշտ այլ (ցանկացած տեսակի) ծախսերը և գործողությունները կատարվում են աճուրդի հաղթող ճանաչված մասնակցի կողմից ՝ իր միջոցներով: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ - Ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն - իրավաբանական անձանց դեպքում նրանց պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները։ - աճուրդի մասնակցության և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 % տոկոսը, բայց ոչ ավել 200.000 ՀՀ դրամը և 5% տոկոսը, պետք է վճարվեն «Այ ԴԻ Բանկ» ՓԲԸ-ի Արաբկիր մասնաճյուղում գործող թիվ 11807046547100 սնանկության հատուկ հաշվին, և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մինչև աճուրդի նախորդող 5 օրը, մասնակցի վկայական ստանալու համար։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Լոտերի ուսումնասիրությունների և այլ մանրամասներին ծանոթանալու համար բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքային օրերին կարող են այցելել ք.Երևան Ազատության 14-54 հասցե, ժամը 11-00–ից մինչև 18-00 նախապես զանգահարելով կառավարիչին հեռ. 094-22-19-85։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.