Земельные участки Продажа

Գավառ համայնքի ք․ Գավառ Ա․ Ոսկանյան փողոց 8/70 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու

Գավառ համայնքի ք․ Գավառ Ա․ Ոսկանյան փողոց 8/70 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող /05-001-0294-0328 կադաստրային ծածկագրով/ 0,00256 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելու համար Գավառի համայնքապետարանը հայտարարում է բաց դասական աճուրդ, որը կկայանա 2027 թվականի փետրվարի 5-ին www.e-auctions.am, կայքի միջոցով, ժամը 11։00-ին։ Հողամասի մեկնարկային գինը սահմանված է 125․000/ մեկ հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ։ Հողամասի տարածքում ջրատար, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր, գազատարներ առկա չեն։ Էլեկտրոնային համակարգում մասնակիցների գրանցումն իրականացվում է առցանց եղանակով՝ նշելով՝ - Ֆիզիկական անձանց դեպքում՝ գրանցվողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայության համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, - Իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, հասցեն ու հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև տնօրենի (եթե գրանցվողն այլ անձ է) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն։ - Աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունը ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ 9001175101345 հաշվեհամարին հաշվանցելով նախավճարը (փոխանցումն իրականացվում է աճուրդում հաղթողի կողմից առաջարկված գնի և նախավճարի տարբերության չափով)։ - Աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը փոխանցել Գավառի համայնքապետարանի 9001175101345 հաշվեհամարին։ - Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել էլեկտրոնային աճուրդին սահմանված ժամկետի մեկնարկից սկսած և ավարտից առնվազն 5 րոպե առաջ նախավճար փոխանցելու դեպքում։ Էլեկտրոնային աճուրդի նախավճարի չափը սահմանվում է լոտի մեկնարկային գնի 40 տոկոսի չափով։ Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի՝ սահմանված չափով նախավճար է սառեցնում առցանց վճարման համակարգի միջոցով։ Հողամասը սահմանափակումներ/սերվիտուտներ/ չունի։ Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին ժամը 9։00 – 18։00 :
Открыть на azdarar.am

Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.

0,0 (Оценок: 0)
Вход — чтобы оценить
Комментарии (0)
  • Комментариев пока нет.

Вход или Регистрация — чтобы комментировать