Недвижимость
Продажа
Թիվ 14771230 կատարողական վարույթով կադաստրային արժեքի վերաբերյալ գնառաջարկ
ՀՀ Նոտարի կողմից տրված թիվ ՆԱ-73984-2026 կատարողական թերթի համաձայն պետք է Անի Հովհաննեսի Նազարյանից հօգուտ «Արդշինբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 511.142 ՀՀ դրամ, կատարողական թերթով հաշվեգրվող տոկոսներ: Վերը նշվածի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության /այսուհետ Ծառայություն/ Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 14771230 կատարողական վարույթը, որի շրջանակներում արգելանք է կիրառվել Անի Հովհաննեսի Նազարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի, Արգավանդ համայնքում գտնվող, /սեփականության իրավունքի վկայական թիվ 2571389/ անշարժ գույքի վրա: «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Նշված ժամկետում միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզի, Արգավանդ համայնքում գտնվող, /սեփականության իրավունքի վկայական թիվ 2571389/ անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի ( 1,471,768 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 1․177․415 ՀՀ դրամ։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.