Real estate
Sale
Թիվ 14771230 կատարողական վարույթով նախապատվություն
ՀՀ Նոտարի կողﬕց տրված թիվ ՆԱ-73984-2026 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 16.04.2026թ. հարուցվել է թիվ 14771230 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով Անի Հովհաննեսի Նազարյանից պետք է բռնագանձել վճռով նախատեսված գումարները, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կայուն կատարողական վճար՝ 5.000 դրամ և նույն հոդվածով սահմանված կատարողական ծախս։ Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Անի Հովհաննեսի Նազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արգավանդ համայնքում գտնվող՝ սեփականության իրավունքի վկայական թիվ 2571389, անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.