Անշարժ գույք Վաճառք

Թիվ 15172951 կատարողական վարույթով գնային առաջարկ

Օպտիմուս Լեքս ՍՊԸ» արբիտրաժային տրիբունալի կողմից տրված թիվ 01-06193-04-25 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 28.07.2026թ. հարուցվել է թիվ 15172951 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է՝ Վանիկ Վազգենի Բեգլարյանից «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ -ի օգտին բռնագանձել 558724.8 ՀՀ դրամ և հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է Վանիկ Վազգենի Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ ք. Արմավիր Սահմանապահների փողոց 2-րդ նրբանցք թիվ 50 հասցեում վկայականի համար՝ 27062013-04-0027 անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականատեր տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզ ք. Արմավիր Սահմանապահների փողոց 2-րդ նրբանցք թիվ 50 հասցեում վկայականի համար՝ 27062013-04-0027 անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 8.763.337 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 7.010.670 ՀՀ դրամ։
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար