Земельные участки
Продажа
Թիվ 14945092 կատարողական վարույթով գնային առաջարկ
Օպտիմուս Լեքս ՍՊԸ» արբիտրաժային տրիբունալի կողմից 02 հունիսի 2026թ. տրված թիվ 01-05458-04-25 վճռի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում հարուցվել է թիվ 14945092 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է Ժորա Գրիգորի Գրիգորյանից «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ ՖՀ-ի օգտին բռնագանձել 1084976 ՀՀ դրամ, հաշվեգրվող տոկոսներ, ինչպես նաև սահմանված կատարողական ծախս: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապան Ժորա Գրիգորի Գրիգորյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մայիսյան 2-րդ փողոց 40 հողամասը /կադաստրային վկայական 20112019-04-0076/, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականատեր տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 1.221․000 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 976․800 ՀՀ դրամ։
Открыть на azdarar.am
Данные собираются автоматически с сайтов-источников, регион и тип имущества определяются по тексту. Перед участием уточните условия в оригинале.