Vehicles Sale

Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանի սնանկության գործով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանի թիվ ՍնԴ/3648/04/25 սնանկության գործով Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի 26.11.2026թ. ժամը 11։30-ին հայտարարված կրկնաճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 17.12.2026թ. ժամը 10։30-ին Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանի թիվ ՍնԴ/3648/04/25 սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի կողմից ՀՀ ք. Երևան, Արշակունյաց 5, 109 սենյակ հասցեում կանցկացվի Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդ։ Կրկնաճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը՝ ԼՈՏ 1 Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ E 320 մակնիշի, 10AR777 հաշվառման համարանիշի, WDBEA32EXRC127006 նույնականացման համարով, 1994թ. արտադրության թեթև մարդատար ավտոմեքենա, հաշվառման վկայագիր KB743046 տրվ. 19.07.2018թ., թափքի տեսակը՝ սեդան, գույնը սև, ղեկը ձախակողմյան, շարժիչը՝ բենզինային 3.2 լիտր 220 ձ.ու., տեղադրված է գազաբալոնային համակարգ, փոխանցման տուփը՝ ավտոմատ, սրահը՝ կաշվե երեսպատված։ Մեքենայի թափքը գտնվում է միջին վիճակում, ակնհայտ վնասված, դեֆորմացված հատվածներ չեն նկատվել։ Սրահը կաշվե երեսպատված, առմնկակալի վրա առկա են մաշված, պատռված հատվածներ։ Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում, վնասված, դեֆորմացված հատվածներ չեն նկատվել։ Մոնտաժված է գազաբալոնային համակարգ։ Մարտկոցը բացակայում է, ինչի պատճառով հնարավոր չէ նշել մեքենայի վազքը։ Շարժիչի և փոխանցման տուփի հնարավոր թերությունները բացահայտել չի հաջողվել։ Լոտ 1-ի մեկնարկային գինն է 844,800.00 ՀՀ դրամ: Գույքը գնելու դեպքում առուվաճառքի պայմանագրի նոտարական վավերացման, սեփականության իրավունքի պետական գրանցման, գույքի տեղափոխման և հնարավոր այլ բոլոր ծախսերը կատարվում են գնորդի կողմից: Աճուրդն անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկությաուններվ վաճառելու կարգը հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով (հրամանը կցված է)։ Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 10.12.2026թ. ներառյալ կարող են հայտ ներկայացնել (կցվում է ֆիզիկական անձ մասնակցի հայտի ձևը) ՀՀ սնանկության դատարան՝ ՀՀ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտի բովանդակությունը և ներկայացմանն առնչվող հարցերը կարգավորվում են ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով։ Հայտին կից պետք է ներկայացվեն աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման փաստը հաստատող փաստաթղթերը և՝ 1. ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, 2. իրավաբանական անձանց դեպքում նրա պետական գրանցումը հավաստող փաստաթղթի և կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները, 3. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Եթե հայտատուն հանդես է գալիս լիազորված անձի միջոցով, ապա բացի վերը թվարկված փաստաթղթերից հայտին կցվում է նաև լիազորագիրը և լիազորված անձի անձնագրի պատճենը։ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի գնի 1%-ը, բայց ոչ ավել քան 300,000.00 ՀՀ դրամ, իսկ նախավճարը կազմում է լոտի գնի 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ում բացված Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանի սնանկության հատուկ հաշվին հ/հ 2500011650921300 մինչև աճուրդի հայտ ներկայացնելը: Աճուրդի վերաբերյալ ծանուցումներն իրականացվելու են հայտում ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ մեկնարկային գնի աստիճանաբար բարցրացմամբ։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթողը գույքի գնման գինը վճարում է արձանագրությունը ստորագրելուց հետո 10 օրվա ընթացքում, նվազեցնելով վճարված նախավճարի չափը: Այն դեպքում, երբ նշված ժամկետում կառավարչի՝ որպես վաճառողի, աճուրդի հաղթողի՝ որպես գնորդի (գրավատուի) և այլ անձի՝ որպես գրավառուի, միջև կնքվում է առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր, ապա այդ պայմանագրով գույքի վաճառքի գնի վճարման ժամկետը սահմանվում է պայմանագրի կնքման օրվանից՝ 5 աշխատանքային օր: Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ ՀՀ արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը և իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին: Լոտը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 10.12.2026թ. ներառյալ, աշխատանքային օրերին և ժամերին, դրա գտնվելու վայրում, նախապես պայմանավորվելով Ռուբեն Խաչատուրի Մխիթարյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ապրեսյանի հետ, հեռ. 055 504-506:
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment