Real estate Sale

Թիվ 15179774 կատարողական վարույթով գնային առաջարկ

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 20 մայիսի 2026թ. տրված թիվ 1306-Ա կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնում 30.07.2026թ. հարուցվել է թիվ 15179774 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է՝ Գագիկ Ժորայի Հովհաննիսյանից Պետ. բյուջեի օգտին բռնագանձել 2.600.000 ՀՀ դրամ, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է Գագիկ Ժորայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ Մրգաշատ գյուղ վկայականի համար՝ 13112012-04-0285 անշարժ գույքը, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի՝ գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականատեր տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, ՀՀ Արմավիրի մարզ Մրգաշատ գյուղ վկայականի համար՝ 13112012-04-0285 անշարժ գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի՝ 2.274.625 ՀՀ դրամի 80%-ի չափով, որը կազմում է 1.819.700 ՀՀ դրամ։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment