Տրանսպորտ
Վաճառք
<<Սմարթ Էներջի Թեքնոլոջիս>> ՍՊ ընկերության սնանկության գործով պարտապանի գույքային հաշվեկշռում ներառված շարժական գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին
10.12.2026թ.-ին ժամը՝ 11:00-ին, ք.Երևան,Ավան-Առինջ 2/13 գրասենյակ հասցեում կանցկացվի թիվ ՍնԴ/0720/04/23 սնանկության գործով պարտապան՝<<Սմարթ Էներջի Թեքնոլոջիս>> ՍՊ ընկերության գույքային հաշվեկշռում ներառված՝ Արեւային կայանի (235,28 կվտ ընդհանուր մոդուլային հզորության) հրապարակային սակարկություններով աճուրդ վաճառք բաց դասական եղանակով՝ 1 լոտով: ԼՈՏ-1: Արեւային կայան (235,28 կվտ ընդհանուր մոդուլային հզորության) Արեւային կայան (235,28 կվտ ընդհանուր մոդուլային հզորության). Մոնտաժված համալիր կայան, կազմված 692 հատ ZC SOLAR մակնիշի 340 վատտ հզորության վահանակներից, 4 հատ SUNTREE JFY մակնիշի 60 կՎտ հզորության փոխակերպիչներից, 2 հատ ANDELI մակնիշի 250Ա հզորության ավտոմատ անջատիչ։ Կայանը միացված է ենթակայանին 2-ական СИП 3x70մմ 2 +1x95մմ 2 կտրվածքի ՕԳՄ լարերով՝ 12 հենասյուների միջոցով։ Կլաստերների միջեւ հեռավորությունը 5,8մ, ստվերի խնդիր չկա; Վահանակները տեղադրված են 5 շարքով, հորիզոնի նկատմամբ 22 աստիճան թեքությամբ; Հարավից շեղվածությունը մոտ 5 աստիճան; Կորուստները ըստ վահանակների դիրքի կազմում է մոտ 4%; Լարման կորուստները՝ 13,48%; Լարումներից ելնելով 4 փոխակերպիչներին միացված է 677 վահանակ; Ալյումինե ծայրակալները չեն համապատասխանում լարերի կտրվածքների չափին`50մմ է դրված։ Մեկնարկային գինը՝ 34․050․000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն. ա/ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի, կանոնադրության, ինչպես նաև իրավաբանական անձի ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները. անհատ ձեռնարկատեր հայտատուների դեպքում՝ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի և անձը հաստատող փաստաթղթի պատճենները. բ/աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսը բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը, նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի 5 /հինգ/ տոկոսը: գ/ Աճուրդին կարող են ներկա գտնվել նաև աճուրդի մասնակից չհամարվող անձինք, ներառյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչների, աճուրդին ներկա գտնվելու համար վճարում են մուտքի վճար, որի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը՝ 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ: դ/ աճուրդի մասնակցության վճարը, նախավճարը և ներկա գտնվելու վճարը վճարվում են անկանխիկ եղանակով <<Սմարթ Էներջի Թեքնոլոջիս>> ՍՊ ընկերության ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ բացված՝ 16042163790309 սնանկության հատուկ հաշվին, մինչև հայտ ներկայացնելու պահը։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող մինչև 5-րդ օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան, հասցե՝ (ք. Երևան, Օտյան 53/2): 2․Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ 3․Աճուրդի հաղթողը պարտավոր է տասնօրյա ժամկետում վճարել լոտի վաճառքի գինը` նվազեցնելով նախավճարի չափը: Սահմանված ժամկետում վճարումը կատարելուց հետո՝ տասնօրյա ժամկետում աճուրդի հաղթողը դիմում է կառավարչին`լոտի առուվաճառքի պայմանագիրը կնքելու նպատակով։ 4․Եթե աճուրդին մասնակցելու իրավունք ստացած անձը աճուրդին մասնակցում է, սակայն չի հաղթում, ապա աճուրդի ավարտից հետո նրա նախավճարը 10 օրվա ընթացքում վերադարձվում է, իսկ աճուրդի մասնակցության վճարը վերադարձման ենթակա չէ: 5․Աճուրդում հաղթող ճանաչվելու, սակայն վաճառքի գինը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում նախապես վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: 6․Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և առուվաճառքի պայմանագրից բխող բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանավորված հարաբերությունները կանոնակարգվում են՝ ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգով: Աճուրդի անցկացման կարգի և լոտերի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ՝Էդ.Խաչատրյանին էլեկտրոնային փոստով՝ bankruptcyed@gmail.com նամակ գրելու միջոցով: Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին՝ դրա գտնվելու վայրում՝ նախապես պայմանավորվելով կառավարչի հետ: Կառավարչի հետ պայմանավորվելու, լոտերի մասին տեղեկություններ ստանալու և աճուրդին առնչվող ցանկացած այլ հարցով կարող եք էլեկտրոնային փոստով bankruptcyed@gmail.com նամակ գրել սնանկության գործով կառավարչին:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։