Real estate Sale

«Ստրոյ Գրուպ» ՍՊԸ -ի թիվ ՍնԴ/0903/04/25 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն

2026թ. դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 12։30-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան «Ստրոյ Գրուպ» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0903/04/25 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարազդատ Ասատրյանի կողմից կանցկացվի աճուրդ՝ հետևյալ լոտերով՝ Լոտ 2։ Մարզ Արարատ, համայնք Արտաշատ, Արտաշատ ք., Շահումյան փողոց 7 շենք, 33 բնակարան, սեփ. իրավունք՝ Գեղամ Սարգսի Ռուբենյան, վկ. 23062022-03-0058։ Գրավ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ։ Շինությունների բնութագրերը՝ նպ. նշ.՝ բնակելի, կադ. ծածկագիր՝ 03-001-0128-0127-001-033, տեսակ՝ բնակարան, մակերես՝ 81.1 քմ։ Լրացուցիչ նշումներ՝ առկա է 2.8 քմ և 5.4 քմ մակերեսներով ինքնակամ շինություններ։ Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 15.884.181 /տասնհինգ միլիոն ութ հարյուր ութսունչորս հազար հարյուր ութսունմեկ/ ՀՀ դրամ։ Լոտ 3։ Մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Ոստան, Հ. Շիրազի փողոց հ. 2, սեփ. իրավունք՝ Գեղամ Սարգսի Ռուբենյան, վկ. 10062024-03-0008։ Գրավ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ։ Հողամասի բնութագրերը՝ կադ. ծածկագիր՝ 03-077-0006-0002, մակերես՝ 0.1 հա, նպ. նշ.՝ բնակավայրերի, գործ. նշ. կամ հողատեսք՝ հասարակական կառուցապատման, իրավունքի տեսակ՝ սեփականություն։ Շինությունների բնութագրերը՝ 1. Կադ. ծածկագիր՝ 03-077-0006-0002-001, նպ. նշ.՝ հասարակական, տեսակ՝ շինություն, մակերես՝ 289.2 քմ, սեփականություն, 2. Կադ. ծածկագիր՝ 03-077-0006-0002-002, նպ. նշ.՝ հասարակական, տեսակ՝ պարիսպ, մակերես՝ 8.6 քմ, 18.92 խ.մ., սեփականություն։ Լրացուցիչ նշումներ՝ շինության մասով գրանցման օբյեկտը 80.5 քմ նախագծային մակերեսով կառուցվող շինությունների նկատմամբ կառուցապատողի քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված իրավունքներն ու պարտականություններն են։ Գույքի մեկնարկային գինը կազմում է՝ 21.670.983 /քսանմեկ միլիոն վեց հարյուր յոթանասուն հազար ինը հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 16.12.2026թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը։ Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment