Անշարժ գույք
Վաճառք
«ԱՆ 600» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0341/04/24 սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդի կազմակերպման և անցկացման մասին հայտարարություն
2026թ. դեկտեմբերի 23-ին, ժամը՝ 12։00-ին ք. Երևան, Արշակունյաց պող., 5 շենք, 109 սենյակ հասցեում, պարտապան «ԱՆ 600» ՍՊԸ-ի թիվ ՍնԴ/0341/04/24 սնանկության գործով կառավարիչ (աճուրդի կազմակերպիչ) Վարազդատ Ասատրյանի կողմից կանցկացվի հերթական աճուրդ՝ հետևյալ լոտերով՝ Լոտ 1։ «LAND ROVER» մակնիշի, RANGE ROVER SPORT S/C HSE տիպարի մարդատար ավտոմեքենա։ Բնութագիր՝ թող. տարի՝ 2018թ., նույն. համար՝ SALWR2RVXKA833305, հաշվ. համարանիշ՝ 600 XX 60, տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սև, հաշվ. վկայագիր՝ YB042249 (տրվ. 2023թ.), շարժիչը՝ բենզինային 3.0լ V6 (կոմպրեսոր), 340 ձ.ու., փոխ. տուփը՝ ավտոմատ, ZF 8HP70, 8 աստիճան, քարշակ՝ լիաքարշ, վիճակը՝ սարքին, թափքի վրա առկա են վնասված հատվածներ։ Սրահը՝ կաշվե երեսպատված, լավ վիճակում։ Անվադողերը՝ միջին մաշվածության, անվահեծերը՝ միջին վիճակի։ Գրանցված իրավունք՝ սեփականություն «ԱՆ 600» ՍՊԸ (Գրավ՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)։ Գույքի մեկնարկային գինը կազմում է 11.645.775 /տասնմեկ միլիոն վեց հարյուր քառասունհինգ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ։ Լոտ 2։ «MERCEDES-BENZ» մակնիշի, G 63 AMG տիպարի մարդատար ավտոմեքենա։ Բնութագիր՝ թող. տարի՝ 2012թ., նույն. համար՝ WDB4632721X206232, հաշվ. համարանիշ՝ 70 OJ 700, տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սև մետալիկ, հաշվ. վկայագիր՝ YF530444 (տրվ. 2023թ.), շարժիչը՝ բենզինային 5.5լ V8 Biturbo, 544 ձ.ու., փոխ. տուփը՝ ավտոմատ, 7G-TRONIC, 7 աստիճան, քարշակ՝ լիաքարշ 4MATIC, վիճակը՝ սարքին, դիմացի թափարգելի վրա առկա են թեթև վնասված հատվածներ։ Սրահը՝ կաշվե երեսպատված, լավ վիճակում։ Անվադողերը՝ գերմաշված, անվահեծերը՝ միջին վիճակի։ Գրանցված իրավունք՝ սեփականություն Խաչատուր Կարապետյան (Գրավ՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ)։ Գույքի մեկնարկային գինը կազմում է 13.581.270 /տասներեք միլիոն հինգ հարյուր ութսունմեկ հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ։ Լոտ 3։ «MERCEDES-BENZ» մակնիշի, GLS 450 4MATIC տիպարի մարդատար ավտոմեքենա։ Բնութագիր՝ թող. տարի՝ 2016թ., նույն. համար՝ 4JGDF6EE5HA871453, հաշվ. համարանիշ՝ 600 VV 60, տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ մոխրագույն մետալիկ, հաշվ. վկայագիր՝ XB249020 (տրվ. 2021թ.), շարժիչը՝ բենզինային 3.0լ V8 Biturbo, 367 ձ.ու., փոխ. տուփը՝ ավտոմատ, 9G-TRONIC, 9 աստիճան, քարշակ՝ լիաքարշ 4MATIC, վիճակը՝ սարքին, առկա են վնասված հատվածներ և բացակայող դետալներ։ Դիմապակին վնասված է, ենթակա է փոխարինման։ Սրահը՝ կաշվե երեսպատված, լավ վիճակում։ Անվադողերը՝ միջին մաշվածության, անվահեծերը՝ միջին վիճակի։ Գրանցված իրավունք՝ սեփականություն «ԱՆ 600» ՍՊԸ (Գրավ՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ)։ Գույքի մեկնարկային գինը կազմում է 7.479.540 /յոթ միլիոն չորս հարյուր յոթանասունինը հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։ Լոտ 4։ «BMW» մակնիշի, M850XI 4.4 տիպարի մարդատար ավտոմեքենա։ Բնութագիր՝ թող. տարի՝ 2019թ., նույն. համար՝ WBAFY4C56KBX29481, հաշվ. համարանիշ՝ 600 GG 60, տեսակը՝ թեթև մարդատար, թափքը՝ կուպե-կաբրիոլետ, գույնը՝ սև մետալիկ, հաշվ. վկայագիր՝ YB154916 (տրվ. 2023թ.), շարժիչը՝ բենզինային 4.4լ Twin-Turbo V8, 523 ձ.ու., փոխ. տուփը՝ ավտոմատ, ZF 8HP, 8 աստիճան, քարշակ՝ լիաքարշ xDrive, վիճակը՝ սարքին, վնասված հատվածներ չեն նկատվել։ Սրահը՝ կաշվե երեսպատված, լավ վիճակում։ Անվադողերը՝ միջին մաշվածության, անվահեծերը՝ միջին վիճակի։ Գրանցված իրավունք՝ սեփականություն «ԱՆ 600» ՍՊԸ (Գրավ՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ)։ Գույքի մեկնարկային գինը կազմում է 16.008.840 /տասնվեց միլիոն ութ հազար ութ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։ Լոտ 5։ ՀՀ, Արարատի մարզ, համայնք Հովտաշատ։ Գրանցված իրավունք՝ սեփականություն (Արման Ներսիսյան), սեփ. վկայական՝ 29062021-03-0062 (Գրավ՝ «Ակբա Բանկ» ԲԲԸ)։ Հողամասի բնութագիր՝ կադաստրային ծածկագիր՝ 03-054-0265-0008, նպ. նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործ. նշանակությունը՝ այլ հողատեսք, մակերեսը՝ 1.39895 հա։ Հողամասը հարթ է, ոռոգելի, տեղակայված է Հովտաշատ գյուղից դեպի Էջմիածին ճանապարհին, ճանապարհը գրունտային է, բավարար վիճակում, տարածաշրջանային գրավչությունը՝ միջին, դիրքը՝ միջինից վատ։ Գույքի մեկնարկային գինը կազմում է 5.445.630 /հինգ միլիոն չորս հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր երեսուն/ ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցել ցանկացողները հայտարարության հրապարակման օրվանից մինչև 16.12.2026թ., ժամը՝ 18:00-ն, կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սույն աճուրդը կազմակերպվելու և անցկացվելու է ՀՀ արդարադատության նախարարի 16.03.2020թ. թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին համապատասխան, որն էլ համարվում է սույն աճուրդի կանոնակարգը: Կայքում հայտարարության նիշերի սահմանափակմամբ պայմանավորված՝ վերոնշյալ կարգին համապատասխան հայտարարությունը կցվում է ստորև:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։