Անշարժ գույք Վաճառք

Թիվ 13461608 կատարողական վարույթով իրացվող լոտի ավելի բարձր ﬔկնարկային գնի վերաբերյալ գրավոր առաջարկություն ներկայացնելու իրավունքի վերաբերյալ ծանուցում

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Հարություն Ժամխարյանի կողմից թիվ 13461608 կատարողական վարույթով նշանակված փորձաքննության արդյունքում պարտապան Վարդան Կոլյայի Պապեյանի կողմից «Ակբա բանկ» ԲԲԸ-ում թիվ 20380405735/01 անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրով գրավադրված սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Խանջյան փողոց, 3-րդ փակուղի, թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի /թիվ 2215660 վկայական և թիվ 05-005-0031-0006 կադաստրային ծածակագիր/ շուկայական արժեքը կազմել է՝ 15 400 000 ՀՀ դրամ/, ուստի «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նշված անշարժ գույքի /լոտի/ մեկնարկային գինը կազմում է՝ 11 550 000 ՀՀ դրամ: Տեղեկացնում ենք, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն իրավունք ունեն ծանուցումը ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում Ծառայություն ներկայացնելու գրավոր առաջարկություն լոտի ավելի բարձր մեկնարկային գնի վերաբերյալ: Նույն հոդվածի համաձայն՝ վաճառվող լոտի մեկնարկային գին է սահմանվում առաջարկվող ավելի բարձր գինը, եթե առաջարկություն ներկայացնողն իր առաջարկած գնի երեք տոկոսի չափով վճարում է կատարում Ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին (այստեղ պետք է նշել աճուրդի համար բացված հաշիվը՝ 900013288031) կամ դրամարկղ: Վճարի կատարման անդորրագիրը ներկայացվում է առաջարկությանը կից: Եթե սահմանված ժամկետում առաջարկություն են ներկայացնում մեկից ավելի անձինք, ապա լոտի մեկնարկային գին է սահմանվում ավելի բարձր գինը, իսկ ավելի ցածր գին առաջարկած անձի (անձանց) կատարած վճարը վերադարձվում է:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am

Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։

0,0 (0 գնահատական)
Մուտք — գնահատելու համար
Մեկնաբանություններ (0)
  • Մեկնաբանություններ դեռ չկան։

Մուտք կամ Գրանցում — մեկնաբանելու համար