Real estate Sale

«Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի գույքը հրապարակային սակարկություններով (աճուրդ) վաճառելու մասին

Սնանկության գործի համար՝ ՍնԴ/1828/04/21 Աճուրդի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 09.12.2026 թվականին՝ ժամը 12։30-ին, ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 6/1, 303։ Աճուրդի ձևը՝ բաց դասական (գնի ավելացման) եղանակով, Աճուրդի կազմակերպիչ՝ պարտապան «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ՝ Մակար Եղիազարյան։ Աճուրդը կազմակերպվում և անցկացվում է ՀՀ արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի «Պարտապանին պատկանող գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը սահմանելու մասին» թիվ 116-Ն հրամանով հաստատված կարգին (այսուհետ՝ Կանոնակարգ) համապատասխան։ Վաճառքի ներկայացվող գույքի նկարագիրը. Գույքի նկարագրությունները և մեկնարկային գները ներկայացված են սույն հայտարարությանը կից լոտերի ցանկում։ Աճուրդում ներկայացված գույքերի վրա առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումներ։ Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք իրավունք ունեն սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թվականի դեկտեմբերի 2-ը, ժամը 18։00-ն, Կանոնակարգով սահմանված կարգով մասնակցության հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով։ Մասնակցության հայտում, Կանոնակարգով տեղեկություններից բացի, պարտադիր պետք է նշվի հայտատուի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Աճուրդի կազմակերպման և անցկացման վերաբերյալ հայտատուին հասցեագրվող ծանուցումներն իրականացվում են մասնակցության հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով։ Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ա/ ֆիզիկական անձանց դեպքում՝ անձնագրի պատճենը, բ/ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, գ/ աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումները հավաստող փաստաթղթերը (անդորրագրերը)։ Հայտի ներկայացման և դրան կցվող փաստաթղթերի նկատմամբ կիրառվում են Կանոնակարգի պահանջները։ Կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքերում հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Գրանցվելու համար հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կառավարչին ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ներկայացուցչի միջոցով մասնակցելու դեպքում՝ նաև լիազորությունները հաստատող փաստաթուղթը։ Աճուրդի մասնակցության վճարը կազմում է լոտի մեկնարկային գնի 1 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 300,000 ՀՀ դրամ, իսկ նախավճարը՝ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսը։ Մասնակցության վճարը և նախավճարը մինչև հայտ ներկայացնելը պետք է վճարվեն պարտապանի սնանկության գործով «Արդշինբանկ» ԲԲԸ-ում բացված թիվ 2480102735840000 հատուկ հաշվին։ Վճարումները հավաստող անդորրագրերը ներկայացվում են հայտին կից՝ ՀՀ սնանկության դատարան (ՀՀ, ք. Երևան, Օտյան 53/2)՝ սահմանված ժամկետում։ Աճուրդի մասնակից չհամարվող անձը աճուրդին ներկա գտնվելու համար կառավարչին է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացուցիչը՝ աճուրդին ներկա գտնվելու վերաբերյալ հանձնարարականի բնօրինակը եւ իր անձը հաստատող փաստաթուղթը: Կառավարիչն իրավասու է սույն կետում նշված փաստաթղթերը չներկայացրած անձին չթույլատրել ներկա գտնվել աճուրդին։ Աճուրդն անցկացվելու է բաց դասական (գնի ավելացման) եղանակով, հետևաբար աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկող մասնակիցը։ Աճուրդի ընթացքը տեսաձայնագրվում է, ինչի մասին կառավարիչը նախազգուշացնում է աճուրդի մասնակիցներին և ներկա գտնվող այլ անձանց։ Աճուրդում հաղթած և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրած անձը պարտավոր է վճարել լոտի վաճառքի գինը արձանագրությունը ստորագրելուց հետո՝ տասն օրվա ընթացքում` հաշվանցելով վճարված նախավճարի գումարը: Նշված ժամկետում վաճառքի գինն ամբողջությամբ չվճարելու դեպքում աճուրդը համարվում է չկայացած, իսկ աճուրդի հաղթողի կողմից վճարված նախավճարը և մասնակցության վճարը չեն վերադարձվում: Լոտերի վաճառքի գները ներառում են նաև գույքի վաճառքից առաջացող հարկերը։ Գնորդը լոտի վաճառքի գնից զատ վճարում է ձեռք բերվող գույքի գույքահարկի այն գումարները, որոնց մարումը պահանջվում է պետական գրանցման համար։ Կիրառվում է ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածը՝ ՀՕ-407-Ն օրենքով կատարված փոփոխություններով։ Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման, գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և գույքը գնորդի փաստացի տիրապետմանը փոխանցելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրի կնքման համար անհրաժեշտ և պայմանագրից բխող այլ ծախսերը կատարվում են աճուրդում հաղթող համարվող անձի կողմից։ Լոտերը կարելի է ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը 11։00–16։00-ն, գույքերի գտնվելու վայրերում՝ նախապես պայմանավորվելով սնանկության գործով կառավարիչ Մակար Եղիազարյանի հետ (հեռ.՝ 060 500 250, էլ. փոստ՝ makar@bankruptcy.am)։ Աճուրդին առնչվող հարցերով կարելի է դիմել կառավարչին նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով։
View and bid on azdarar.am

Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.

0.0 (0 ratings)
Log in — to rate
Comments (0)
  • No comments yet.

Log in or Sign up — to comment