Real estate
Sale
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
2026թ․ դեկտեմբերի 09-ին, ժամը 16։00-ին ք․Երևան Ալ․Մանուկյան 10 շենք, 3 բնակարան հասցեում նշանակված է թիվ ՍնԴ/1735/04/20 սնանկության գործով Հայկ Վոլոդյայի Պողոսյանի պարտավորությունների համար պարտապանի բռանգանձման ենթակա գույքային հաշվեկշռում ներառված անշարժ գույքերի աճուրդը հետևյալ հաջորդականությամբ՝ Լոտ 1 – ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, թիվ 19/3 հասցեում գտնվող անշարժ գույքը /գույքի գտնվելու վայրը՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, թիվ 19/3, գույքի նկարագրությունը` անշարժ գույքը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում։ Հողամասը զբաղեցնում է 121,86քմ մակերես: Անշարժ գույքի տեսակը՝ հասարակական տարածք: Անշարժ գույքի արտաքին հարդարումը գտնվում է միջինից վատ վիճակում, իսկ ներքին հարդարումը՝ վատ վիճակում։ Որոշ հատվածը ծառայում է որպես պահեստային տարածք։ Մեկնարկային գինը՝ 27.550.000 /քսանյոթ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։ Լոտ 2 – ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Հարավային թաղամաս, Չիմնի Քոա տեղամաս, թիվ 45/1 հասցեում գտնվող անասնագոմը /գույքի գտնվելու վայրը, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Չիմնի Քռա տեղամաս, թիվ 45/1, գույքի նկարագրությունը հողամասը զբաղեցնում է 398 քմ մակերես և կրում է 07-001-0266-0009 կադաստրային ծածկագիրը: Նպատակային նշանակությունն՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների: Կառուցման մակերեսը կազմում է շուրջ 275,3 քմ, այսինքն հողամասի մակերեսի շուրջ 70%-ը ծանրաբեռնված է շինությունով: Ավարտվածությունը շինության 81 և ավելի տոկոս գնահատման օրը այն չէր շահագործվում: Կոմունիկացիաներից առկա է միայն ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը: Մեկնարկային գինը՝ 8.120.000 /ութ միլիոն հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ 1․ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, 2․իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների դեպքում՝ դրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենը, 3․աճուրդի մասնկացության և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը․ մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները համապատասխանաբար։ Մասնակցության վճարը և նախավճարը վճարվում է փոխանցումով՝ «Արդշինբանկ» ՓԲԸ բանկում բացված հատուկ հաշվեհամարին 2474604204710000։ Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև դեկտեմբերի 02-ը ժամը 17:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53/2): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Գույքի մասին այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Մուշեղ Խաչիկյանին՝ 044-77-44-64 հեռախոսահամարով։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.