Vehicles
Sale
Սնանկ ճանաչված Արամանյակ Գեղամի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի աճուրդ-վաճառքի մասին
ՀՀ սնանկության դատարանի 26.10.2026թ. թիվ ՍնԴ/4160/04/25 որոշման համաձայն` 23.11.2026թ. ժամը 13:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ Արամանյակ Գեղամի Կարապետյանի սնանկության գործով հայտարարված աճուրդ-վաճառքը տեղի չի ունեցել գնորդ չլինելու պատճառով։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ 10.12.2026թ. ժամը 13:30-ին «ՍԳԿԿ» ԻԿԿ-ի նստավայրում /ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 1-ին հարկ, 109 սենյակ/ տեղի կունենա սնանկ ճանաչված Արամանյակ Գեղամի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի աճուրդ-վաճառքը հրապարակային սակարկությամբ, բաց դասական եղանակով` 1 (մեկ) առանձին լոտով: Լոտ 1 - «NISSAN SKYLINE 2.5» մակնիշի, 79 VP 997 հաշվառման համարանիշի, 2003թ․ արտադրության ավտոմեքենա, մեկնարկային գինը՝ 688 500 ՀՀ դրամ։ Ավտոմեքենայի համառոտ նկարագիրը․ Ավտոմեքենան գտնվում է առջևից վթարված վիճակում, թափքի վրա առկա են վնասված, գունաթափված, ժանգոտված հատվածներ, բացակայում է առջևի լուսարձակը։ Անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում։ Սրահը՝ կաշվե երեսպատված, առջևի անվտանգության բարձիկները բացված վիճակում, վարորդի նստատեղի վրա առկա են պատռված հատվածներ։ Ղեկը աջակողմյան։ Մոնտաժված է գազաբալոնային համակարգը։ Ավտոմեքենայի ընդհանուր վիճակը գնահատվել է վատ։ Աճուրդի ներկայացված տրանսպորտային միջոցի գույքահարկի վճարման և առուվաճառքի պայմանագիր կնքելու նպատակով այդ պարտավորությունը մարված լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտականությունը կրում է աճուրդի հաղթողը։ Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ 03.12.2026թ.՝ ժամը 18:00, կարող են կանոնակարգով սահմանված կարգով հայտ ներկայացնել սնանկության դատարան՝ ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով: Հայտին կից ներկայացվում է աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարման անդորրագրերը, ֆիզիկական անձինք՝ նաև իրենց անձնագրի պատճենը, իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերը՝ նաև իրենց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճենները: Աճուրդի մասնակցության վճարը լոտի մեկնարկային գնի 1 /մեկ/ տոկոսի չափով (բայց ոչ ավել, քան 300․000,0 դրամ), իսկ նախավճարը՝ 5 /հինգ/ տոկոսի չափով, մինչև հայտի ներկայացման պահը պետք է վճարվեն պարտապանի անվամբ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում բացված 16069055815204 սնանկության հատուկ դրամային հաշվին։ Հայտի ներկայացմանն առնչվող հարցերը, աճուրդի անցկացման և աճուրդի արդյունքներով պայմանա¬վոր-ված հարաբերություն¬ները կանոնակարգվում են աճուրդի կանոնակարգով (տես նաև կանոնակարգի 6-9 կետերը): Հայտը համարվում է աճուրդի կանոնակարգի խախտմամբ ներկայացված, և այն ներկայացնող հայտատուն աճուրդին մասնակցելու իրավունք չի ստանում և որպես աճուրդի մասնակից չի գրանցվում կանոնակարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում։ Հայտատուների գրանցումը սկսվում է աճուրդից 15 րոպե առաջ։ Հայտատուն (նրա ներկայացուցիչը) պարտավոր է գրանցվելու համար կառավարչին ներկայացնել իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը (եթե հայտատուի անունից հանդես է գալիս լիազորություն ունեցող անձը) և իր անձնագիրը։ Հայտի ձևը, աճուրդի կանոնակարգը, հաղթողի կողմից ստորագրման ենթակա՝ աճուրդի արդյունքների մասին արձանագրության օրինակը կարող եք ստանալ աճուրդի օրը՝ աճուրդի կազմակերպչից (սնանկության գործով կառավարչից)՝ աճուրդն սկսվելուց առաջ՝ աճուրդի անցկացման վայրում: Լոտի աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը։ Աճուրդի հաղթողը (այդ թվում՝ հարկային գործակալը) լոտի վաճառքի գինը պարտավոր է ամբողջությամբ վճարել աճուրդի օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում: Աճուրդին մասնակցելու, առուվաճառքի պայմանագրի կնքման, անհրաժեշտության դեպքում՝ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման և/կամ գնված գույքն ուրիշի տիրապետումից հետ պահանջելու և/կամ գույքը գնորդի փաստացի տիրապետմանն անցնելու հետ կապված գործողություններն ու դրանց առնչվող բոլոր ծախսերը, բոլոր այլ (ցանկացած տեսակի) ծախսերը կատարվում են աճուրդի հաղթողի կողմից: Լոտի ուսումնասիրության և աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար մասնակիցները կարող են, սույն հայտարարության հրապարակման օրվանից 10 օրվա ընթացքում, աշխատանքային օրերին և ժամերին, զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Հ. Եղյանին հեռ. (094) 400-356:
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.