Real estate
Sale
Թիվ 15158117 կատարողական վարույթով գնային առաջարկ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22 հուլիսի 2026 թ. տրված թիվ ԱՐԴ/0333/02/26 կատարման ենթակա ակտի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Արմավիրի մարզային բաժնում 23.07.2026թ. հարուցվել է թիվ 15158117 կատարողական վարույթը։ Կատարողական վարույթով պետք է՝ Հայկ Գրիգորի Թադևոսյանից հօգուտ հայցվոր Սոնա Վանյայի Ցականյանի որպես վերջինիս խնամքին գտնվող նրանց երեխաներ 12.12.2011թ. ծնված Գրիգոր Հայկի Թադևոսյանի, 19.08.2017թ. ծնված Արտյոմ Հայկի Թադևոսյանի ապրուստի միջոց, սկսած 2026 թվականի մարտի 11-ից մինչև վերջիններիս չափահաս դառնալը, ամեն ամիս բռնագանձել ալիմենտ՝ յուրաքանչյուր երեխայի համար 30.000 (երեսուն հազար)-ական ՀՀ դրամի չափով: Կատարողական վարույթի շրջանակում արգելադրվել է պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ ք. Արմավիր Հանրապետության փողոց 35 շենք թիվ 6Բ հասցեում գտնվող անշարժ գույքը վկայականի համար թիվ՝ 2312752, որը ենթակա է հարկադիր իրացման։ Տեղեկացնում ենք, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 77 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4. Անշարժ գույքի շուկայական արժեքը որոշելու նպատակով հարկադիր կատարողը նշանակում է փորձագետ, եթե՝ (...) 2) այդ մասին մինչև գույքի հարկադիր իրացման որոշում կայացնելը միջնորդել է կատարողական վարույթի մասնակիցը՝ պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե վերջինս անհրաժեշտ ծախսերի (որը կազմում է 18.828 ՀՀ դրամ) գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի թիվ 900333829019 դեպոզիտ հաշվին։ Որպես տվյալ գույքի սեփականության մասնակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն ծանուցումը հանձնվելու հաջորդ օրվանից 2 շաբաթվա ընթացքում իրավունք ունեք միջնորդություն ներկայացնել հարկադիր կատարողին՝ գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով փորձաքննություն նշանակելու համար, պայմանով, որ փորձաքննությունը կկատարվի միջնորդություն ներկայացրած անձի հաշվին, և եթե անհրաժեշտ ծախսերի գումարը հարկադիր կատարողի նշած չափով նախապես վճարեք Ծառայության (համապատասխան ստորաբաժանման) դեպոզիտ հաշվին։ Միջնորդության բացակայության պարագայում, գույքը հարկադիր աճուրդի է ներկայացվելու կադաստրային արժեքի (8.150.821 ՀՀ դրամի) 80%-ի չափով, որը կազմում է 6.520.657 ՀՀ դրամ։
View and bid on azdarar.am
Data is collected automatically from the source sites; region and property type are inferred from the text. Check the terms on the original page before bidding.