Անշարժ գույք
Վաճառք
Սնանկ ճանաչված Կարեն Պողոսովի պարտավորությունների համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին
23.11.2026թ. Կարեն Պողոսովի գույքի բաց դասական եղանակով հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 10.12.2026թ. ժամը 15:00-ին ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 109 հասցեում կանցկացվի սնանկ ճանաչված Կարեն Պողոսովի պար-տավորությունների համար <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդ 1 լոտով. ԼՈՏ 1.–ք.Վանաձոր, Աղայան փողոցի 78/1 շենքի 13 հասցեում գտնվող բնակարան, 81,92 քմ մակերեսով, հատակը՝ լինոլիում-ապատ, պատերը՝ պաստառապատ, ունի կապիտալ վերանո-րոգման կարիք: Շուկայական մեկնարկային գինը՝ 17 496 000(տասնյոթ միլիոն չորս հարյուր իննսուն վեց հազար) դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզի-կական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով <<ԱյԴիբանկ>> ՓԲԸ-ի Արաբկիրի մ/ճ-ի 11807069980600` Կարեն Պողոսովի սնանկության հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Վ. Բալաբեկյանին, հեռ. (091)-477-822:
Դիտել և մասնակցել՝ azdarar.am
Տվյալները ավտոմատ հավաքված են աղբյուր կայքերից, իսկ տարածաշրջանը և գույքի տեսակը որոշված են տեքստից։ Մասնակցելուց առաջ ճշտեք պայմանները բնօրինակում։